Մեծ պապիս նամակը Զորավար Անդրանիկին՝ Զանգեզուրի հերոսական մարտերից առաջ. Առուշ Առուշանյան
Գորիսի համայնքապետ Առոշ Առուշանյանը հրապարակել է նախապապի նամակը, որն ուղղված է եղել Զորավար Անդրանիկին․
«Մեծ պապիս նամակը Զորավար Անդրանիկին՝ Զանգեզուրի հերոսական մարտերից առաջ.
Զարմանալիորեն պատմությունը կրկնվելու հատկություն ունի: 1918թ. hոկտեմբերի 2-ին պապիս պապը` կոմիսար Հայրապետ Առուշանյանցը, իր և Խնձորեսկի հասարակության անունից նամակ է հղել Զորավար Անդրանիկին, որպեսզի Մեծն Զորավարը թշնամուն դիմագրավելու համար իրենց առաջնորդի, քանի որ ընկել էր պատմական Արցախը և վտանգվել Սյունիքը։ Պատմությունը բավականին երկար է, հերոսական դրվագների մասին մեկ ուրիշ առիթով դեռ մանրամասն կպատմեմ, բայց փաստ է, որ հենց այդ ժամանակ Սյունիքը մի բռունցք դարձած` սկսեց ճակատագրական պայքար և հերոսական պատմություն կերտել՝ ի առաջնորդություն Մեծն Զորավարի։ Իրականում հպարտ եմ, որ ունեցել եմ համարձակ, ուժեղ և վճռական որոշումներ կայացնելու ունակ պապեր, ովքեր չեն ծնկել, չեն վախեցել, ամեն գնով պատրաստ են եղել պայքարի և պայքարել են՝ հանուն Սյունիքի, հանուն մեր Սուրբ Հայրենիքի։ Նամակի ամբողջ բովանդակությունը կարդում և համոզվում ես, որ գրեթե ոչինչ չի փոխվել. հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչ մի հարյուրամյակ առաջ …
Մեր պապերը խիզախ են եղել, համարձակ ու վճռորոշ իրենց որոշումներում և հենց այդ վճռականությունն ու հաղթական ոգին են եղել շարժիչ ուժը հերոսական պայքարի: Արյան կանչով այսօր ևս պարտադրված ենք արժանի լինել մեր պապերի թողած ժառանգությանը: Նույնիսկ Բարձյալը, իր բարի կամքից անկախ, չի սիրում վախկոտ ժողովուրդներին, կա’մ մենք պետք է արյան գնով վաստակենք ապրելու իրավունք, կա՛մ դատապարտված ենք կործանման… Ի վերջո մեր պապերը, մեր հերոսները ապացուցել են, որ սահմանները ոչ միայն ուժով, զենքով , նաև արյամբ են գծվում: Մենք ոչ մի պարագայում իրավունք չունենք ուրանալ ու ճակատագրական սխալներ թույլ տալ: Ճակատագրից չես փախչի, պատմությունը կրկնվում է , հետևաբար, Սյունիքը պիտի շարունակի իրեն հատուկ հերոսական բնավորություն ու կամք դրսևորել: Ի վերջո, ուժն է ծնում իրավունք, և մենք պարտավոր ենք ուժեղ լինել, մենք իրավունք չունենք Արարչի կողմից մեզ շնորհած Հայրենիքը դարձնել մի ոտքի կոխան: Պատմությունը մեզ հուշում է, որ ցանկացած ճակատագրական պահի հայի ուժեղ գենն է հաղթել, իսկ արյունը երբեք ջուր չի դառնում: Մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը և հենց մեր սերունդն է պարտավոր հետ բերել կորցրածը: Մեր գեները խոսելու են, միանշանակ, ես կասկած չունեմ։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան