Չի’ կարելի անդադար խաբվել, հետո՝ ցեղասպանվել, և կրկին հավատալ․ Հասկանու՞մ եք․ Կարեն Ճշմարիտյան
Չի’ կարելի անդադար խաբվել, հետո՝ ցեղասպանվել, և կրկին հավատալ։ Հասկանու՞մ եք,
ՉԻ’ ԿԱՐԵԼԻ…
Դրսում ովքեր ինչ կասեն, ներսում ինչ կխաբեն՝ էական չէ։
Մենք՝ հայերս, կարող ենք ապրել կողք-կողքի թուրքերի հետ, բայց երբեք չենք կարող ապրել համատեղ ու միասին։
Չենք կարող, հասկանու՞մ եք, չենք կարող՝ դա անհնարին է…
Մի՞թե դժվար է ընկալել այս պարզ ճշմարտությունը:
Քանի անգամ պետք է աղետ լինի, տարածքների և պետությունների կորուստ լինի, քանի միլիոն անմեղ զոհեր պետք է լինեն, որպեսզի ի վերջո հասկանանք, ընկալենք ու դաջենք մեր գլխում ու հոգում ընդամենը մեկ ակնհայտ իրողություն։ Այն է՝ թուրքերի գլխավոր նպատակը հայերին բնաջնջելն է, և ոչ երբեք Հայաստանը վիլայեթացնելը, հայերին ստրկացնելը, թլպատելը, կամ առավել ևս՝ խաղաղություն հաստատելն ու առևտուր անելը։
Նույնիսկ իրենց ղեկավարներն են ազնվորեն հայտարարում ու կրկնում, որ միակ նպատակը հայերին ֆիզիկապես վերացնելն ու ցեղասպանելն է, իսկ դուք ասում եք՝ «վիլայեթ», «խաղաղություն», «առևտուր»:
Լավ, էլ ո՞նց ասեն, որ բոլորը հասկանան:
Ի՞նչ «վիլայեթ», ի՞նչ առևտուր…
Թե բա՝ «Լոռվա կողմում անվտանգ կլինի…»։
Եթե Հայաստանն ու Հայերը չլինեն՝ էլ ի՞նչ Լոռի։
Կլի՞նի Լոռի, կլինե՞ն ողջ մնացած լոռեցիներ, որ մի բան էլ՝ անվտանգ լինի…
Ցնդվե՞լ եք…
Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ