Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ) Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստըՀանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին
Կարծիք

Մինչև սեպտեմբեր Բերձորն այլևս մեզ չի պատկանելու․Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սա է իրականությունը, որի շուրջ արդեն հերթական բանավոր պայմանավորվածությունը ձեռք են բերել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, Արցախն էլ ստիպված է լինելու հաշվի նստել այդ պայմանավորվածությունների հետ։
Մենք դեռ չենք հասկանում, թե ինչ է նշանակում Բերձորի հանձնում Ադրբեջանին և Լաչինի գործող միջանցքի փոխարինում մեկ ուրիշով։
Դա ավելի աղետալի է լինելու հայկական կողմի համար, քան 2020-ի պատերազմն էր և 2021-ի իրադարձությունները։ Բերձորի հանձնման հետևանքները մենք կզգանք հենց 2022-ի դեկտեմբերին, երբ առաջին ձյունը տեղա։ Այդ մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկա օրերին։
Մենք կարող ենք կանխել Բերձորի հանձնումը, եթե առաջին հերթին մտածենք հանուն։ Հանուն Արցախի ամրության մենք կարող ենք փրկել Բերձորը՝ վերաբնակեցնելով այն մոտ 1000 մարդով։ Դա հնարավոր է։ Ես արդեն մի շարք գործարարների ու հիմնադրամների հետ պայմանավորվել եմ, տրամադրվելու են կահույքը, գույքը, նույնիսկ ընտանի կենդանիներ։ Բայց Բերձորը վերաբնակեցնելու համար կամք ու ցանկություն է պետք։ Եվ այդ ցանկությունը պետք է ունենան ոչ միայն իշխանական լծակ ունեցող անձինք, այլև ընդդիմությունը։
Այո, ընդդիմությունը կարող է փրկել Բերձորը, եթե իր առաջ դնի Բերձորը փրկելու ծրագիր։ Եվ այդ փրկության ծրագիրը կարող է ոչ միայն պահել մեր Բերձորը, այլև մարդկանց կողմից վստահության նոր խթան դառնալ։
2020-ի պատերազմից ամիսներ առաջ զօրուգիշեր պայքարում էի իշխանության տարբեր սենյակներում, որ արբանյակն ունենանք։ Դրանով մենք կկարողանայինք կանխել թշնամու ԱԹՍ-ների գործոնը։ Չստացվեց արբանյակի ծրագիրը, քանի որ իշխանությունը գործարքի մեջ էր թշնամու հետ, իսկ ընդդիմությունն ասում էր՝ լծակներ չունի։
Ես չեմ ուզում Բերձորը հանձնի Նիկոլը, որ հետո ապացուցեմ, թե ինչքան վատ ու դավաճան է Նիկոլը։ Գուցե Նիկոլը ճիշտ էր ասում ժամանակին, որ ես անուղեղ հայրենասեր եմ, բայց ես չեմ կարող իմ պետականության շահն ու հայրենակիցների անվտանգությունը փոխարինել քաղաքական կամ խմբային նպատակահարմարության հետ։
Բերձորը տալը աղետ է լինելու, և դրա վրա աչք փակելը՝ մեծագույն հիմարություն։