Որքան առույգ լինի Լաոն, էնքան քնած կմնա Լևոն․ Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լևոն քնի, Լաո զարթնի
Հայ ազգը 140 տարի երգում ա՝ Զարթիր Լաո։
Մեկուկես դարում Լաոն երկու անգամ իսկապես զարթնում ա։ Մեկ անգամ կռիվ ա տալիս ու, ի վերջո, 1918-ին ցեղասպանված վիճակում պետություն ա ստեղծում։ Մյուսը՝ 1990-ականներին կրկին արթնանում ա ու հաղթում թուրքերին անհավասար պայմաններում։
Իսկ Թուրքիան 500 տարի քնեցնում ա Լաոյին։ Էնպիսի լեթարգիական քնի մեջ ա գցում, որ Լաոն սկի երազներում չի տեսնում, թե ինչ հաջողությունների ա հասել, երբ արթուն էր։
Այդպես մի անգամ Լաոյին քնեցնում են բոլշևիկները, ու ընկնում ա Կարսը թուրքերի ձեռքը։
Եվ 140 տարվա մեջ արդեն 30 տարի է Լաոյին քնեցնելու քնաբերի անունն է Լևոն։
Լևոնը, տեսնելով, որ Լաոն հեն ա, հեն ա կրկին զարթնում ա հերթական քնից, որի մեջ գցել է Լևոնի կողմնակի ազդեցությունը՝ թուրքական մահաբեր նի***լը, վերջին ճիգերն է գործադրում նրան քնեցնելու։ Քնաբերի դոզան լցնում է Լաոյի ուղեղը՝ ասելով․
«Կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե ն***լ փա***նյանն, այլ Հայաստանը» (այսինքն, Լաոն)։
«Ով էլ լիներ ն***լ փա***նյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին» (Լաոյի վզին)։
Փաստն այն է, որ Հայաստանի վզին հաջողվել է միայն փաթաթել քնաբեր Լևոնին և մահաբեր նի**լին, և միայն նրանք են հլու հնազանդ ընդունողներ եղել։ Նրանք ու թուրքերն են Լաոյին արթնացնելու դեմ վիզ դնում։ Լևոնի քնելուց հետո 20 տարի ոչ ոք ոչինչ հլու հնազանդ չի ընդունել։ Եվ անգամ, երբ 1992թ․ Լևոնը քնեցնում էր Լաոյին՝ համաձայնելով Արցախը Ադրբեջանի կազմում թողնել, ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, արթնացրեց Լաոյին, ու թուրքերը հլու հնազանդ սկսեցին նահանջել՝ Լևոնի վզին թողնելով զարթնած Լաոյին։
Այսպիսով, որքան առույգ լինի Լաոն, էնքան քնած կմնա Լևոն։
Նկարում Լաոյին քնեցնողն ու Լաոյին արթնացնողը Լաոյի դարե դար փոխանցված եկեղեցում։
#լևոնքնի #լաոզարթնիր


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի