Գևորգ Դանիելյանը ներկայացրել է Հայոց Եղեռնի՝ ցեղասպանության անբեկանելի իրավական հիմքերը
1. Թեպետ «Ցեղասպանությունը» որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ամրագրվել է միայն 1948 թ., այն դեռևս դարասկզբին մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով այդ թվում՝ Հաագայի 1907 թ. հոկտեմբերի 18-ի համաձայնագրով, նախատեսվել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
2. 1919-20 թթ. թուրքական դատական ատյանները կայացրել են 7 տասնյակը գերազանցող դատական ակտեր, որոնցով հաստատված են համարել «էթնիկական շարժառիթներով հայերին բնաջնջելու» բազում հանցագործությունների դեպքերը և որոնցով ընդհուպ մահապատժի են դատապարտվել կուսակցական և պետական իշխանության պարագլուխները: Վերջիններս հասցրել են փախուստի դիմել, բայց, այնուամեայնիվ, բոլորն էլ անխտիր սպանվել են: Դատական ակտերը երբևէ չեն բեկանվել, մինչդեռ՝ թուրքական իշխանությունները, անտեսելով սեփական դատական ատյանների դատական ակտերը, հերոսացրել են և շարունակում են հերոսացնել այդ հանցագործներին:
3. «Ցեղասպանություն» հանցատեսակի բնորոշման համատեքստում Հայոց Եղեռնը, որի հիմքում դրվել է «Հայաստանը առանց հայերի» լոզունգը, դասական օրինակ է իր բոլոր տարրերով հանդերձ:
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ