Իշխանությունն առաջընթաց ունի․ Մարմնավաճառների թվի աճ՝ 177%, նույնասեռականներինը՝ 150 %, տրանսգենդերինը՝ 676%․ Արա Զոհրաբյան
Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՅՍ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ: ԱՐԹՆԱՑԵՔ, ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՓՐԿԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ:
Սիրելի հայրենակիցներ,
Ազատագրական շարժմանը միացած արթուն հայրենակիցները այս իշխանության նկատմամբ վստահություն չունեն: Համարյա բոլոր ոլորտներում իշխանությունը ձախողվել է:
Ինչու եմ ասում համարյա, որովհետև կա ոլորտ, որտեղ այս իշխանությունն առաջընթաց ունի:
Այսպես, Հայաստանի Հանրապետությունում՝
‼️ մարմնավաճառների՝ կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ) թիվը 2018 թվականին կազմել է 4600, իսկ 2021 թվականին՝ 8140 (աճը՝ 177 տոկոսով).
‼️ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (նույնասեռականներ, ՏՍՏ) թիվը 2018 թվականին կազմել է 16.100, իսկ 2021 թվականին՝ 22.716 (աճը՝ 150 տոկոսով).
‼️ տրանսգենդեր անձանց (ՏԳ) թիվը 2018 թվականին կազմել է 150, իսկ 2021 թվականին՝ 1.015 (աճը՝ 676 տոկոսով).
‼️ թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ներարկող թմրամոլների, ԹՆՕ) 2018 թվականին կազմել է 8900 տղամարդ/105 կին, իսկ 2021 թվականին՝ 13.712 տղամարդ/398 կին (տղամարդկանց մոտ աճը՝ 154 տոկոսով, կանանց մոտ աճը՝ 379 տոկոսով):
Ինչ ասեմ դեռևս այս իշխանությանը հավատացող մեր հայրենակիցներին: Հասկանում եմ, ձեզ համար էլ է դժվար ընդունել, որ սխալվել եք ձայն տալով այս իշխանությանը: Պրոֆեսիոնալ ստի միջոցով այս իշխանությունը մոլորեցրել է նաև լուրջ մտավորականների: Պարզ է, որ իր հացի խնդիրը լուծող հայրենակցին շատ հեշտ կմոլորեցներ:
Բայց դեռ ուշ չէ: Արթնացեք, քանի դեռ կարող ենք միասին փրկել մեր երկիրը: Թուրքը մեզ չի նայելու սև ու սպիտակով, թուրքը մեզ նայելու է որպես ՀԱՅԻ:
ԶԱՐԹՆԻ՛Ր:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ