Հանրահավաքի մասնակիցները ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներ են. Ավետիք Իշխանյան
Կարդում եմ տարբեր գործիչների գրառումները հանրահավաքի մասին. ոմանք այն ծաղրում են, ոմանք չարախնդում՝ հերթական անգամ հիշելով «նախկիններին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքին:
«Իրականում դրանք բոլորը քողարկված կամ բացահայտ պաշտպանում են պարտության պատասխանատու ճիվաղին, ով դավադրաբար պատերազմ հրահրեց, տալով հազարավոր զոհեր և պատրաստ է հանձնել Արցախը, ապա Սյունիքը և ․․․և վերջ Հայաստանին։
Ինքս մասնակցել եմ հանրահավաքին։
Ինչպես միշտ, առանձնապես չեմ լսել հռետորների ելույթները, այլ շրջել եմ հրապարակում, շոշափելու համար հավաքի մասնակիցների տրամադրությունները։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հանրահավաքի մասնակիցները ազգային արժանապատվություն ունեցող Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր ահավոր ծանր են տանում հայրենիքի կորուստը։ Հանուն Արցախի, նույնն է, թե ողջ Հայաստանի փրկության,նրանք տրամադրված են վճռականությամբ, թերևս ավելի, քան հարթակում կանգնած գործիչները։
Լինելով հոռետես, այսօր շփվելով հանրահավաքի մասնակիցների հետ, մեջս հույս առաջացավ, որ թերևս ամեն ինչ կորսված չէ։ Եվս մեկ անգամ կրկնեմ, այսօր ժամանակը չէ, խոսել նախկինների մասին։ Այսօր, բոլոր նրանք, ովքեր ցավ են ապրում Արցախի և Հայաստանի ճակատագրի համար, պետք է մի կողմ դնեն միմյանց հանդեպ ունեցած հակասությունները, միանան՝ հեռացնելու համար դավադիր իշխանությանը։
Ովքեր այս տարրական ճշմարտությունը չեն հասկանում, ավելի ճիշտ իրենց դնում են չհասկացողի տեղ, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դրանք բոլորը, հանուն անձնական շահերի իշխանությունների հետ դաշնակցած հանձնում են Արցախը, հետո Սյունիքը․․․ողջ հայրենիքը․․․»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ