Մեր երկիրն այսօր հանել են աճուրդով վաճառքի. Վահե Հակոբյան
Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, որ գիտակցում եք, որ մեր հայրենիքը վտանգված է ու այսուհետ հանդուրժելու տեղ չունենք: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Մենք չունենք հանդուրժելու ոչ մեր երկրի բզկտմանը, ոչ էլ բզկտողներին: Ես ուզում եմ դիմել մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր չեն միացել մեզ, արդյոք իրենք գիտակցում են, որ մեր երկիրը ծայրահեղ վտանգված է, արդյոք գիտակցում են, որ հարցն արդեն միայն Արցախին չի վերաբերում, այսօրվա հանրահավաքի նպատակներից մեկը զանգ խփելն է, զանգ համախմբման, միավորման համար: Գրեթե մեկ տարի է Ադրբեջանի զինուժը գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում, և որևէ մեկը չի կարող երաշխիք տալ այսօր այս երկրում, որ իրենց մտքով չի անցնի ավելի խորանալ, կամ այլ տեղերից մտնել մեր տարածք՝ Հայաստանի սուվերեն տարածք:
Սյունեցին այսօր առաջինն է դա տեսնում իր աչքերով, իր մաշկի վրա զգում է ամեն օր, իր պատուհանից տեսնում է թշնամուն, ամեն օր վախ ու սարսափով իր երեխային ուղարկում է դպրոց, գնում է խանութ անանացանելի ճանապարհներով: Սյունեցին, ինչպես նաև արցախցին այսօր մենակ է և չի կարող հասկանալ՝ իրեն ով է պաշտպանում: Իսկ Ադրբեջանը շարունակում է լկտիանալ և ախորժակը բացում է, այնքան է լկտիացել, որ արդեն Արցախում ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում ոտնձգություններ է սկսել Արցախի քաղաքացիների նկատմամաբ: Իսկ ի՞նչ է անում Նիկոլը. ինքը շարունակում է խաղաղության դարաշրջանի իր կեղծ օրակարգը բերել առաջին պլան»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...