Լույսի ու խավարի միջեւ հայտնված մարդու հավասարակշռությունը գոնե դեպի լույս ձգտումն է․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գոշավանքում։
«Հավասարակշռությունը շատ փխրուն մի բան է. յուրաքանչյուրի կյանքում՝ ի՛ր պատկերացմամբ...
Ըստ իս՝ Լույսի ու խավարի միջև հայտնված մարդու հավասարակշռությունը գոնե դեպի լույս ձգտումն է, որն էլ հենց ամենաբարդն է:
Խավարածին կյանքը հեշտ է, դեպի իրեն քաշող, դյուրամարս ու արագ ներքաշող, հաճախ լավ արդյունքներով ու գուցե «հաջողությամբ»..., բայց, երբ վառում ես Լույսը, տեսնում ես իրական այլանդակությունը. խավարով պատված այն տեսանելի ու զգալի չէր... ու մենք էլ կիսակույր շատ բան չէինք նկատում...
Եթե Չգիտես, ուրեմն «ներելի՞» է ապրել խավարում: Ոչ: Երիցս ոչ:
Լույսը վառենք: Վառենք ներսում, դրսում, մեր կամ ուրիշի մեջ, վառենք ու տարածվենք համապարփակ..., որ խավարը պակասի, փախչի, կորչի:
Հավատքի լույսից մինչև Գիտելիքի և Սիրո ուժը», - մեկնաբանություններում գրել է Նազենին։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան