Ձայնագրություն. Քարոզչական պաստառ չի, ուղղակի իմ պաստառն ա․ Վեդիի ՔՊ-ական «ֆեյք» թեկնածուն՝ իր զեղծարարություների մասին
Yerkir.am-ն այսօր անդրադարձել էր Վեդիում մարտի 27-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ականների` շրիշակից ցածր մակարդակի ընտրախախտումներին ու զերծարարություններին։ Մասնավորապես՝ անդրադարձել էինք վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրած մի երեւույթի։
Այսպես՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսաբուծության անհաջող փորձերից հետո Վեդիում ֆեյքաբուծարան է հիմնել՝ տարբեր սորտի ՔՊ-ականներով, որոնք ձայներ հավաքելու համար «օգտագործում» են հանրությանը ինչ-որ չափով հայտնի, անուն ունեցող տարբեր անձանց, այդ թվում՝ նաեւ բիզնեսմենների։
Վեդիում եւ հարակից բնակավայրերում փակցրել են ընտրական ցուցակում չընդգրկված Հայկ Մելքոնյանի, Բագրատ Շահինյանի, Արթուր Աղաջանյանի, Արամ Շիրինյանի, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի լուսանկարները՝ խաբկանք ստեղծելով եւ շփոթության մեջ գցելով ընտրողներին:
Yerkir.am-ը փորձեց հայտնաբերել Վեդիի ավագանու «ֆեյք» թեկածուներին եւ հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այս խեղկատակությունը։ Այս ցուցակից մեր զրուցակիցն է Բագրատ Շահինյանը։
-Պարո՛ն Շահինյան ջան, Դուք Վեդիի ընտրություններին մասնակցո՞ւմ եք ՔՊ-ի ցուցակով։
-Ի՞նչ ընտրություններ։
-Մարտի 27-ին կայանալիք ընտրություններին։
-Մասնակցում եմ, բա ի՞նչ եմ անում։
-Իսկ Ձեր անունն ինչո՞ւ չկա ցուցակում։
-Ցուցակում չկա, ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ աշխատում եմ։
-Լավ, բայց Դուք քարոզչական պաստառ եք պատրաստել եւ կպցրել Վեդիում՝ պատերին։
-Քարոզչական պաստառ չի, ուղղակի իմ պաստառն ա։
-Պաստառի վրա նշված է 2-րդ համար, որը նախընտրական քարոզչական պաստառ է համարվում, որը կարող են ունենալ միայն ցուցակում ընդգրկված անձինք։
-Հա, հիմա ի՞նչ խնդիր ա։
-Ուզում եմ հասկանալ՝ նպատակը ո՞րն է նման բան անելու։
-Որ ես հարում եմ էդ կուսակցությանը։
-Լավ եք անում։ Ձեր տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր ՔՊ-ական կարող է պատրաստել նախընտրական պաստառ եւ քարո՞զ անել։
-Ես եղել եմ դեկտեմբերի 5-ին։
-Լավ եք արել, իսկ հիմա կա՞ք ցուցակում։
-Էս մեկին չկամ։
Մանրամասն՝ ձայնագրությունում


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...