Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը

Վարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
Հայաստան

«Պապան կռիվ ա գնացել, բալա ջան, բայց ի՞նչ կռիվ, ծախված․․․»․ անհետ կորածի մայր

Էջմիածնի N զորամասից 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար տղաները հոկտեմբեր ամսին էին ռազմաճակատ մեկնել, հայտնվել էին շրջափակման մեջ, և 1.5 տարի տեղեկություն չկար։ Հարազատները սպասում են՝ հուսալով, որ իրենց որդիները գերության մեջ են, ոչ թե զոհված։

Նրանցից շատերին մասունքներ են հանձնել՝ վստահեցրել, որ ԴՆԹ համընկնում է եղել։ Որոշ ծնողներ վերցրել և հողին են հանձնել նույնականացված մասունքները, որոշները՝ ոչ։

Կարինե Ներսիսյանը մեկն է այն ծնողներից, որ չի վերցրել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կողմից նույնականացված մասունքները։ Պատճառները տարբեր են՝ որդու ողջ լինելու վարկածից՝ մինչև Առողջապահության նախարարության հանդեպ անվստահություն։ Անվստահությունը հիմնավորում ունի էլ՝ ԴՆԹ-ով նույնականացված մասունքը մեկ ուրիշ ծնող հուղարկավորել է, հետո ինչ-ինչ պատճառով արտաշիրմում են արել և նույն մասունքները հանձնել Կարինեին։

«Հովիկս մեր մինուճար տղան է։ Որ տեղափոխվեցինք Արցախ՝ Զանգիլան, Հովիկս 7-րդ դասարան էր, 17 տարի ապրել ենք այնտեղ։ 2020 թվականի սեպտեմբերին Հովիկիս կինը հիվանդ էր, տեղափոխվեցին Էջմիածին․ 10 օր էր, որ մտել էր Էջմիածնի քիմիկների զորամաս, ու պատերազմը սկսվեց, չնայած Հովիկս քառօրյա պատերազմին էլ է մասնակցել։ Կինը 2 երեխաների հետ վարձով մնացին Էջմիածնում, ինքը գնաց կռիվ։ Հոկտեմբերի 21-ի առավոտ շուտ՝ 7։10, տղաս զանգեց, ասաց՝ մամա, մենք մտնում ենք Զանգելան․․․ Էլ զանգեցի-զանգեցի, Հովիկս չպատասխանեց․․․ Վերադարձած գերի կա, որ ասում է՝ տեսել է, որ Հովիկը մի քանի րոպե բոյ է տվել, հետո թուրքերը նստեցրել են իրենց ավտոն, տարել են․․․

Ես միայն զարմանում եմ ու բազմիցս ասել եմ՝ այդ 3 ավտոբուսը, որ իրենց տարել է, պետք է քարհանքի մոտ կանգներ, Հովիկը լինելով Զանգիլանի բնակիչ՝ տեղանքին շատ լավ ծանոթ էր, թող իմ տղեն ուղեկցողը լիներ, մինչև այսօր ուղեկցողը չգիտեն, թե ով է։ Բա քեզ 60 երեխա են դավերիա արել, Մակարյան․․․ Իրենք երեխեքին խաբել են, թե՝ գնում եք, այնտեղ մաքրեք, կռիվ է եղել․․․ Երեխեքին խաբելով տարել են դպրոցի հայաթ, դիակները հենց դպրոցի հայաթում էլ շարել էին․․․ Մակարյա՛ն, բա խի՞ չես օգնել երեխեքին, դիտավորյալ, Մակարյանի հրամանով երեխեքին տարել են այնտեղ, որ հետո ասեն՝ թուրքը կռվով հասավ ու գրավեց Զանգիլանը»։

Տիկին Կարինեն ասաց, որ իրենց մասունքներ են տվել միայն այն ժամանակ, երբ զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներով բողոքի ակցիաներ են սկսել անցկացնել, իսկ անհեթեթ ու տարօրինակ է այն, որ արտաշիրմում արված մասունքն իրեն են հանձնել․

«Եթե արտաշիրմում արված ոսկորը հիմա իմն է, բա այն ժամանակ ո՞ւմն էր, ո՞նց են աշխատել, հիմա ես ո՞նց հավատամ այդ մասունքներին։ Միայն իմ տղայինը չէ, արտաշիրմում արված այնքան դեպքեր ունենք, թող Առողջապահության նախարարը դրա մասին մտածի․․․

Կռիվ էր, գնացին երեխեքը, բայց ոչ դիտավորյալ, ոչ ծախված, ո՞ւր են մեր 40 երեխեքը, ո՞ւր են։ Ես ի՞նչ գիտեմ, ի՞նչ ոսկոր են ինձ տվել։ Այդ ոսկորը ի՞մ երեխունն է, թե՞ ուրիշինը, չգիտեմ, բայց ես սպասում եմ, որ իմ տղեն գալու է։ Թոռնիկս ամեն առավոտ «Հայր մեր»-ն է ասում ու իր պապային է ուզում, երեխեքը մեծանում են, ո՞նց պատասխանենք, ո՞ւր է իրենց պապան։ Պապան կռիվ է գնացել, բալա՛ ջան, բայց ի՞նչ կռիվ, ծախված կռիվ է գնացել․․․ Մինչև վերջ էլ սպասելու եմ, որ իմ բալեն գա…»: