ՌԴ-ն սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային
Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային՝ իր տարածքում արգելափակելով դրա ամենատխրահռչակ ռուսալեզու «Haqqin-az» կայքը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նշված քարոզչամիջոցը ուղղակիորեն համակարգվում և ուղղորդվում է Բաքվի բռնապետի աշխատակզմից և, ըստ էության, տարածում այն հակառուսական տեսակետները, որոնք վախենում են անձամբ բարձրաձայնել Բաքվում իշխող վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարագլխով հանդերձ։
Քարոզչական մակարդակում ռուսական կողմի այս գործողությունը հավասար է Խարկովում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հյուպատոսությանը հասցված հրթիռային հարվածին։
Բայց այս ամենը մեզ համար կմնա լոկ «մխիթարություն», եթե հենց այսօրվանից մեր մտքերում և սրտերում չարձանագրենք այն սրբազան ուխտն ու դրանից բխող ծրագիրը, ըստ որի՝ հայկական արդարացի վրեժի արգասիք հրթիռների հարվածները անխուսափելիորեն պետք է ոչնչացնեն թշնամու ռազմական ենթակառուցվածքները՝ ապառազմականացնելու Բաքվի բարբարոս վարչախումբը և դրա կողմից կառավարվող արհեստածին կազմավորումը»,- գրել է իրանագետը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...