Քո դեմքը, երբ...
Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քո դեմքը, երբ...
2018 թ. հունիսի 27-ին նշանակվում ես փոխմարզպետ,
3,5 ամիս անց՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, ազատվում ես աշխատանքից՝ փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու համար դիպլոմ կեղծելու և դա բացահայտվելու պատճառով
հարուցված քրեական գործդ կարճվում է՝ համաներման հիմքով, տերերդ ասում են՝ շատ ես վիզ դրել մեր համար, 2019-ին Քոչարյանի դեմ հերոսական պայքար ես մղել, գնա ֆռֆռա:
որպես հեղափոխական լեգենդ՝ բախտդ փորձում ես Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում, բայց այստեղ էլ ընդամենը 504 ձայն ես հավաքում և փառքի դափնիները զիջում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի «ներոնիկին»՝ Արամ Մելքոնյանին:
քեզ՝ անդիպլոմավոր վարդենիսցուդ, շեֆերդ խցկում են ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ որպես իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության խորհրդական (էս ի՞նչ բառեր էին, Տեր Աստված...),
որպես Քոչարյանի դեմ պայքարած լեգենդ՝ զբաղեցնում ես 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՔՊ կուսակցության ցուցակի 104-րդ համարը,
բախտը դիպլոմիդ նման կեղծ ժպիտներ է արձակում. այստեղ էլ ես քաշվում և չես ընտրվում երեսփոխան,
բայց... շեֆդ, առաջնորդվելով «Պոլի փայտ լինի, բայց մերոնցական լինի» ՀՀՇ-ական հայտնի կարգախոսով, քեզ՝ Վահան Զարոյանիդ, ում փոխմարզպետի պաշտոնից ազատել էր դիպլոմի կեղծման պատճառով, վերստին նշանակում է ՆՈՒՅՆ ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻ պաշտոնին (ձեռքի հետ եկեք ցավակցենք այդ դժբախտ և ճակատագրով դատապարտված աթոռին...),
Վարդենիսի համայնքապետի ընտրություններին ապօրինի ներխուժում ես տեղամասեր, վիզ դնում, որ շեֆիդ ՔՊ-ական թեկնածուին վերարտադրես, բայց... (ախր մի բան գիտեին մարդիկ, որ դիպլոմ չեն տվել), էստեղ էլ ես ձախողվում, հետո ամենավայրենաբարո մեթոդներով փորձում ես օրինավոր ընտրված ընդդիմադիր դաշինքների համայնքապետ Ահարոն Խաչատրյանին շարքից հանել, դա էլ չի ստացվում և.....
Գալիս ես այդ մարդու երդման արարողությանը և հեզանազ կանգնում կողքը....»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա