Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ) Մայրաքաղաքի պարեկների կասկածը հիմնավորվեց խուզարկությամբ․ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ճանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ) Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը (տեսանյութ) Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ) Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա ՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները

Վարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Մայրաքաղաքի պարեկների կասկածը հիմնավորվեց խուզարկությամբ․ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրաՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ)Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը (տեսանյութ)Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱմերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Կարծիք

Ադրբեջանը ստեղծեց մեզ համար բացասական նախադեպ՝ «կուզի՝ կպայթեցնի, կուզի ռեմոնտ կանի». Էդգար Էլբակյան

Ինչպես գիտեք, մարտի 8-ին Ադրբեջանը պայթեցրել էր Սյունիքից Արցախ գնացող գազատարը։ Միայն 8 օր անց՝ պաշտոնական Ստեփանակերտը լուր տվեց, որ «ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն (sic!) … սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ վայրի մասին։ Սա ԽՍՀՄ շրջանի Ջուղա-Եվլախ գազատարն է, որ 1991-1994 թթ․ հաղթական պատերազմից հետո մենք վերանորոգել էինք Սյունիքի տարածքում և միացրել մայր գծին՝ Արցախն ապահովելով գազով։ Բուն պայթյունն Ադրբեջանն իրականացրել էր Կարմրաքար լեռան (1951.6 մ) փեշին։

Հմուտ աչքը կնկատի, որ հանցավոր վանդալիզմի վայրն ուղիղ ամենամոտ գծով ընդամենը 1 կմ է հեռու Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց։ Հիշեցնեմ, որ ըստ կապիտուլյացիայի թղթի 6-րդ կետի՝ «միջանցք» կոչվածը պետք է ունենար 5 կմ լայնություն՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։

Ցավոք, հետկապիտուլյացիոն շրջանում, խաչ քաշած հայոց ազգային հավիտենական շահերի վրա, ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը կենդանի բանակցություններում ոչ մի ջանք չգործադրեց գոնե «միջանցքի» այս կարգավիճակը պահելու համար, ինչի արդյունքում «միջանցքը» վերածվեց «ասֆալտի»՝ դուրս մնալով, ինչպես տեսնում ենք, և՛ հայկական, և՛ ռուսական վերահսկողությունից։

Մի քանի հետևություն։ Առաջին՝ Ադրբեջանն ստեղծեց մեզ համար բացասական նախադեպ, որ թղթով որպես «միջանցք» սահմանված այդ տարածքում ցանկացած իրավազորություն իրենն է՝ «կուզի՝ կպայթեցնի, կուզի ռեմոնտ կանի»։ Երկրորդ՝ հրաժարված լինելով հայոց ազգային հավիտենական շահերի երկարաժամկետ հետապնդումից՝ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը հերթական անգամ անբարենպաստ մեկնարկային դիրքերից գնաց բանակցությունների և հաստատ զիջեց ինչ-որ մի բան գազի դիմաց։ Պարզ ասած՝ ռազմավարությամբ խաղացողը միշտ էլ ջախջախելու է «էսօրվա օրով» ապրողին։

Եվ երրորդ՝ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը ևս մեկ անգամ դրսևորեց իր հայատյաց քաղաքականությունը՝ պետական մակարդակում ոչ մի համերաշխություն, ապրումակցում և ադ-հոկ օգնություն չցուցաբերելով Արցախի հայերին, փոխարենն օրակարգը լցնելով միլիոներորդական նշանակության հիմարաբանություններով։

Արցախին օգնության հասան իրական քաղաքական հայերը, որոնք տակավին չունեն որևէ պետական ներկայացվածություն։ Հայոց հարցի լուծման ճանապարհը հենց սա է՝ քաղաքական հայերի միանձնյա և միադեմք ներկայացվածությունն իշխանության մեջ»։