Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Ինչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճում Նման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. Պեսկով Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարը Տեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորեն TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան Հարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» է

«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է

«Կարճ ասած»․ Փաշինյանը հիշեց աղամանն ու սիգարետը, բայց մոռացավ նոր զոհված երկու զինվորին

Հազվադեպ է լինում, որ ինձ փողոցում մոտենա նիկոլական ու բանավիճի, թե այսինչ հարցում սխալ եմ մեկնաբանում, իրենց թագավորը լավն է և այլն։ Ընդհանրապես, վերջին երեք-չորս ամիսներին լրիվ այլ պատկեր եմ տեսնում, մարդիկ, անգամ նրանք, ովքեր ինձ թվում էր անհույս մոլորյալ են, արդեն նեղանում են, որ իրենց ասում ես նիկոլական, «թռնում» են իրենց ընտրությունից, բոլորը ասում են՝ մենք դրանց ձայն չենք տվել։ Դա մեղավորության գիտակցումից է։ Երեկ այդ հազվագյուտ օրերից մեկն էր, որ փողոցում հանդիպեց նիկոլոկան մի քաղաքացի ու փորձեց համոզել, խնդրել, որ մի հաղորդում նվիրեմ Նիկոլի արած բարի գործերին, լավը տեսնեմ այն ամենի մեջ, որ նա անում է։ Չասաց Արցախը չի հանձնել, բայց ուզում էր դրա մեջ էլ լավ բան տեսնեմ, որ ժողովուրդը ի վերջո լավ կապրի։ Երբ խնդրեցի մեկ դրական բան ասել, նա, նիկոլական դեպուտատների ու նախարարների պես, մի բան ընդամենը հիշեց՝ ասֆալտը։

Անգամ նիկոլական պաշտոնյաները, բացի ասֆալտից, որևէ այլ դրական բան չեն կարող թվարկել։ Իհարկե՝ ասֆալտը շատ վերապահումներով պետք է համարենք այդքան դրական։ Հա, դրական բաներ կարող ենք գտնել․ այն, որ մայրաքաղաքում այս տարի բավականին շատ կակաչի սոխուկ են տնկելու, չծխողների համար արդեն ավելի շատ հասարակական փակ տարածքներ կան մեր երկրում, քան ծխողների համար, մեր երկրում բազմաթիվ հարսանիքներ են տեի ունենում, կնունքներ են տեղի ունենում, ծնունդներ, Երևանում սրճարանները լիքն են, ռեստորանները լիքն են, Փաշինյանն ինքը քեֆերից աչք չի բացում։ Դրական են, բայց դրանք արդյո՞ք էն բաներն են, որ փոխելու են մեր երկրի կյանքը, արդյո՞ք դրանք համեմատելի, համադրելի են այն վնասին, որ պատճառում է այս իշխանությունը մեր երկրին։ Ձեր Նիկոլ Փաշինյանն անգամ իր միակ ռեֆորմները համարում է աղամանի դեմ պայքարը, աղի դեմ էլ չէ, աղամանի և ծխողների դեմ պայքարը։ Մի ռեֆորմ էլ համարում էր տոպրակների արգելքը, բայց դրանից այլևս չեն էլ խոսում, որովհետև արդյունքում ընդամենը տոպրակները թանկացան։ Ու չեն էլ խոսում այն բանից, թե ինչու որոշեցին խոստացած բանակի բարեփոխումը չանել, բայց աղամանի բարեփոխումն անել, որի մասին ոչ մի խոստում չէին տվել։ Նիկոլ Փաշինյանին շատերը ձայն տվեցին, որովհետև ասում էր՝ բանակը վերացնելու եմ, սարքեմ 3 ամսով, մարդիկ ձայն տվեցին, բայց այսօր էլի զինվորներ են զոհվում, նույն վատ պայմաններում են ապրում։

Էսօր ուզում էի դրականի մասին խոսել՝ մեր երկրում հատուկենտ նիկոլականների սիրտը շահելու համար։ Լույսը բացվեց, ու միանգամից տեղեկություններ հրապարակվեցին երկու զինվորի զոհվելու մասին։ Ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանը Նոր Կյանք համայնքից էր, մի քանի ամսվա ծառայող, տան միակ տղան, մյուս եղբայրը տարիներ առաջ էր մահացել։ Տան միակ սյունն էր։ Մյուս զոհը՝ Ալբերտ Սիրոյանը, Վարդաշեն համայնքից էր, դարձյալ տան միակ տղան ու սոցիալական վատ պայմաններից ընտանիքը դուրս բերելու միակ հույսը։ Էդ տեղերըքը ինչո՞ւ զոհվեցին։ Սա ո՞րերորդ զոհն է բանակում այս տարի։ Միայն 2021թ. ընթացքում՝ խաղաղ պայմաններում, ծառայության հետ կապված զոհերի թիվը 42 է։ Մի մասը զոհվել է հակառակորդի կրակոցից, մի մասը՝ ոչ կանոնադրական հարաբերություններից, զենքի հետ անզգուշությամբ վարվելուց։ Պետությունը ո՛չ կարողանում է անվտանգությունն ապահովել սահմանին, ո՛չ էլ բարդակը վերացնել ներսում։ Բա որ 3 տարում պաշտպանության 4 նախարար փոխի, 6 գենշտաբի պետ, դա է լինելու։ Սպային դանակահարած Սուրեն Պապիկյանից սպասում եք, որ բանակում պետք է բարդակ վերացնի՞։ Բանակում մեկ գիշերում երկու զոհ ենք ունեցել, Նիկոլը կառավարության իստում խոսում է աղամանից, արձաններից, բայց էս մեծ կորստից չի խոսում։

Ասում եք ասֆալտից խոսեք, դրական բան է արել։ Խոսեմ ասֆալտից։ Հենց այսօր կառավարությունը որոշեց պետբյուջեից հսկայական գումարներ դուրս գրել, որ Սյունիքում շրջանցիկ ճանապարհ կառուցեն։ Կառավարությունն ասում է՝ նոյեմբերի 9-ին լիքը բաներ հանձնել ենք ադրբեջանցիներին, շատ բաներ էլ հանձնել ենք դեկտեմբերի 18-ին, ռազմաքաղաքական վիճակով պայմանավորված՝ Սյունիքի մարզում վտանգավոր են ճանապարհները, այլընտրանքային ճանապարհ ենք սարքել, բայց դրանք վատ ենք սարքել, անվտանգ չեն, հիմա նորից փող ենք դուրս գրում, որ նորից սարքենք։ Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ, Կապան-Ագարակ։ Կառավարությունը շեշտում է, որ Սյունիքում վիճակը ավելի է վատացել ոչ թե կապիտուլյացիայից հետո, այլ՝ դեկտեմբերի 18-ից հետո, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այդ բանավոր պայմանավորվածությունը իրենք համարում են հատկապես վտանգավոր բան, տեսեք ինչի մեջ են մեզ գցել։

Ընդ որում, սա էլ շեշտեմ, էդ ճանապարհները սարքում են մեկ անձից գնումով, մրցույթ չեն արել ու չզարմանաք, որ պարզվի՝ ասֆալտ թափողը Ալեն Սիմոնյանի ախպերն է։ Բա ձեր կարծիքով ճանապարհ էին սարքում, որ դուք հանգիստ երթևեկե՞ք, ձեր կյանքը բարեփոխվի՞, թե՞ որ փող դիզեն ինչ-որ մարդիկ։ Չէ՞ որ ասֆալտն ամենաեկամտաբեր բիզնեսն է։ Եթե սա լավ բան է, խոսենք դրանից։

Սրանից մեկ ամիս առաջ մամուլը գրեց, որ Կապանից դիրքեր են պատրաստվում հանձնել Ադրբեջանին՝ սահմանագծման ու սահմանազատման վտանգավոր ծրագրի շրջանակներում, հանձնելու են Հայաստան-Վրաստան մայրուղու մի հատվածը։ Անմիջապես հերքեցին ՊՆ-ից, ու նիկոլական սյունեցի դեպուտատները։ Նույն Կապանում իմացանք, որ թշնամին մեկ կիլոմետր առաջ է եկել առանց կրակոցի, առանց խոչընդոտի։ Ինչո՞ւ։ Իսկ գուցե սա հենց այդ սահմանագծո՞ւմն է, պայմանավորվել են, անում են։ Հենց հարցնում ենք, թե ինչու են եկել մեր տարածք, պատասխանում են՝ դա իրենց վերահսկողության տակ է։ Արդեն մեր ՊՆ-ն որոշել է, որ ադրբեջանական են էդ տարածքները։ Էս պահին մեր երկրում գնում է սահմանագծում, սահմանազատում, ու հանձնվում են տարածքներ։ Սյունիքի թազա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հարցազրույց է տալիս ու չգիտի իր մարզի սահմանները որտեղից որտեղ են, ի՞նչն է կառավարելու։ Նիկոլն ասում էր, որ պետք է Ղարաբաղի հարցի լուծումը ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար․ բա որ սենց աջ ու ձախ հանձնում եք, ինչի՞ չեք հայտարարում, որ հանձնումները պետք է ընդունելի լինեն նաև հայ ժողովրդի համար, իչի՞ մեր շահերն էլ հաշվի չեք առնում։

ՔՊ-ական դեպուտատը խոսում է մեր հողերի մասին, հողերի, որո Արցախի Սահմանադրությամբ՝ Արցախի տարածք են ու ասում է՝ դրանք մերը չեն, մյուս պատգամավորն ասում է՝ մենք պետք է դեռ քննարկենք Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը, էն մյուս պատգամավորը, որ իր ասելով՝ պատերազմում վիրավորվել է, Հակոբ Ասլանյանը, ասում է՝ դուք Կուբաթլին, Ֆիզուլին, Հորադիզը Արցա՞խ եք համարում, էդ հողերը մերը չէին։ Արցախը 4,5 հազար կիլոմետր էր, նախկիններն էին դարձրել 12 հազար։ Ու էս մարդուն հրաժարական պահանջելու փոխարեն պարգևավճար են տալիս, հավելավճար են տալիս։ Փոխարենը դատում են դպրոցի պատմության ուսուցչի, որը երեխաներին կոչ է անում պատմությունը սովորել, որ անգրագետ չդառնան, պատմություն սովորեն, չնմանվեն էսօրվա ղեկավարներին։

Սպառնալիքները, իհարկե, ընդունելի չեն, բայց խորհուրդները ընդունելի են։ Ես էլ եմ ասում՝ սովորեք, ոերպեսզի վաղը Փաշինյանի պես կիսատ չթողնեք համալսարանը, պատերազմի ժամանակ չփախչեք բանակից, ձեր կազմակերպած միտինգներից չփախչեք, մարդկանց մահվան չտանեք։ Սովորեք ստանձնել պատասխանատվություն։ Որ վաղը պարտությամբ չհպարտանաք։ Պատմության ուսուցիչը կարող է կոչ անել, որ սովորեք ձեր պատմությունը, որ հետո Նիկոլի պես չասեք Շուշին մերը չէր։

Նիկոլը կարող է էս ամենը թողնել մի կողմ ու հորինել ինչ-որ լավ բաներ, խոսել դրանցից, բայց պետք է, չէ՞, վերջ տալ էս քաոսին։ Մարդիկ չգիտեն՝ հենց վաղը իրենց հետ ինչ է լինելու, իրենց գյուղի հետ ինչ է լինելու, օր-օրի մեծանում է սահմանամերձ գյուղերի ցանկը։ Ու էլի են հանձնում։

Կարճ ասած՝ իշխանությունը պարտավոր է իմանալ, որ էս հանձնումները, հայկական տարածքի՝ Ադրբեջանին նվիրելը, կլինի սպառնալիքից վախենալով, կլինի անգրագիտության արդյունքում, կլինի պայմանավորվածության արդյունքում, քարտեզ չիմանալու արդյունքում, խաղաղություն չեն բերում։ Սա անարդար խաղաղություն է։ Անարդար խաղաղությունը, ի վերջո, մի օր խախտվելու է, դառնալու է պատերազմ, որովհետև զիջումները իրոք անթույլատրելի մակարդակում են։

 

Սևակ Հակոբյան