Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցում Վարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ
Հայաստան

ՀՀ 3 նախագահները խոսել են ինքնորոշման իրավունքի մասին, իսկ այս իշխանությունը վախենում է անգամ արտաբերել դա. Ա. Մկրտչյան

Ես ցավում եմ, որ 2018-ի իշխանազավթումից հետո սրանք հասել են այն կարգավիճակին եւ իրենց իշխանության տեսանկյունից կայունության, որ կարողանում են արդեն բացահայտ ասել այն նպատակները, որոնց համար եկել էին իշխանության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Երբ 2018-ին հիմնականում ՀՀԿ-ի ներկայացուցիչները փորձում էին հարցր բարձրացրել, որ սրանք, որ գալիս են, ի՞նչ են անելու Արցախի հետ կապված, նույն Նիկոլին երբ հարցնում էին, թե ինչ նպատակներ ունես, նա ասում էր՝ ես սկսելու եմ զրո կետից: Մինչ այդ զրո կետը մենք ունեինք հետաքննության մեխանիզմների արդեն բավարարված պայմաններ, որոնք պետք է ներդրվեին, մենք ունեինք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները եւ ունեինք մի իրավիճակ, երբ Ալիեւն ասում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Բացի այդ, ասում էր, նույնիսկ այդ կարգավորման պայմաններում Քելբաջարն ու Լաչինը ընդմիշտ մնալու էին հայկական վերահսկողության տակ:

Հետո եկան այս մարդիկ, ասացին՝ վերելակում խոսել են, ամեն ինչ նորմալ է, արդեն Մինսկի խումբն իրենց համար այդքան կարեւոր ու առաջնային չէ, որովհետեւ օպերատիվ կապ են հաստատել, կարողանում են Ալիեւի հետ խոսել, պարզվեց, որ Ալիեւը շատ կիրթ է ու կառուցողական: Հետո պարզվեց, որ Նիկոլը Ալիեւից է տեղեկանում բանակցային մեր ժառանգության վերաբերյալ»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը հավելեց, որ այսօրվա իշխանությունները հստակ ասում են, որ Արցախի հարցն իրենց օրակարգում չէ. «Այս ուսապարկերն արդեն հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը պետք է քննարկման առարկա դառնա: Սա պատահական լեզվի սաթաքում չէ, սա հստակ գործունեության պլան է, թե ով որ ժամանակ ինչ հակահայկական արտահայտություններ պետք է անի, այդ արտահայտությունները պետք է դառնան մեր ներքաղաքական քննարկման թեմա, հետո էլ ասեն՝ մենք հո նորություն չենք ասում, դրա մասին հայտնել է ուսապարկերից մեկը: Այս մարդիկ մեզ ուղղակի այլընտրանք չեն թողնում, քան կոնսոլիդացվելու եւ ցույց տալու աշխարհին, ՄԽ համանախագահներին, որ էս մարդիկ հայ ժողովրդի անունից չեն խոսում, նրանք մեզ հետ կապ չունեն: Այս մարդիկ դավաճանություն են գործել պետական շահերի նկատմամբ»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 կետերին, Աննա Մկրտչյանն ասաց, որ այն փաստը, որ Ադրբեջանը պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ երբեւէ տարածքային պահանջ չունենալ, խոսում է այն մասին, որ այս հարցը լուծված չի եղել. «Այսինքն ՀՀ երեք նախագահները խոսել են ինքնորոշման իրավունքի մասին, իսկ այսօրվա իշխանությունները վախենում են անգամ արտաբերել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք արտահայտությունը: Ադրբեջանի կողմից այդ 5 կետերը խաղաղության հետ կապ չունեն, դրանք ուլտիմատումների հերթական փաթեթն են, որ ներկայացվել է Հայաստանին»:

Նա նաեւ հավելեց, որ իշխանություններից որեւէ մեկը արդեն բավական ժամանակ է չի խոսում, որ մենք հարյուրավոր գերիներ ունենք Ադրբեջանում, որ արցախահայության կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ է. «Հայաստանի ՊՆ-ն հայտարարում է, որ ադրբեջանցիները հետ են վերադառնում իրենց տարածքները: Սա ի՞նչ է, եթե ոչ ՀՀ շահին հարվածող հայտարարություն, որն արվում է իբր ՊՆ-ի կողմից»:

Ինչ վերաբերում է նրան, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածքում ադրբեջանցիները մեկ կմ առաջ են եկել, Աննա Մկրտչյանն ասաց. «Իրենք շատ լավ գիտեն, որ այնտեղ, որտեղ թույլ կտան, որ ադրբեջանցին կանգնի, հետո ինչքան դեմարկացիա ու դելիմիտացիա ուզում ես արա, իրենք էնտեղից չեն գնա: Նիկոլը հիմա Ալիեւին ժամանակ է տալիս, որքան հնարավոր է իր զորքերը բերի առաջ, հայկական տարածքների գրավմամբ զբաղվի, հետո կասի՝ ժողովուրդ ջան, դե մենք մինչեւ դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին էինք խոսում, այնտեղ կանգնած են ադրբեջանցիները, դուք հո նոր պատերազմ չեք ուզում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում