Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցում Վարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

Ադրբեջանը պահանջում է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, մեր իշխանությունները լռում են. Սեյրան Օհանյան

«Փաստինֆո»-ն գրում է․

Արցախում անվտանգային և հումանիտար առումով աղետալի վիճակ է, իսկ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ գնահատելով Արցախում ստեղծված իրավիճակը:

Ըստ ՊՆ նախկին նախարարի՝ թշնամու նպատակն է զբաղեցնել իր համար կարևոր բարձունքները և ճանապարհները, ռազմավարական կետերը, որպեսզի տարածքային առավելություն ստանա և հետագայում ճնշումներ գործադրի Հայաստանի և Արցախի վրա.

«Իսկ ռազմավարական առումով նրանց նպատակը Արցախը հայաթափելն է, սրա մասին են խոսում մի քանի փաստաթղթեր, որոնց Հայաստանի իշխանությունը լուրջ չի վերաբերվում, խոսքն, օրինակ, «Շուշիի հռչակագրի» մասին է, որը նախապայման է հայ-թուրքական հարաբերությունների: Այնտեղ խոսվում է նաև Ադրբեջանի 5 նախապայմանների մասին, որոնք վերաբերվում են տարածքային ամբողջականության ճանաչմանը, խաղաղության հաստատմանը, ըստ էության, կարելի է ասել, որ սրանով Արցախի մնում է Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում սրան»,-ասաց Օհանյանը:

Ադրբեջանական ամենօրյա ագրեսիայի ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները արձագանքելու փոխարեն միակողմանի խաղաղության կոչեր են հնչեցնում, ավելին՝ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ կարող է հանգեցնել միակողմանի խաղաղության կոչերը և արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը երաշխիք է, որ այլևս կդադարեցնի իր սադրանքները, ագրեսիան հարցին ի պատասխան՝ ՊՆ նախկին նախարարը պնդեց, որ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելուց հետո այլևս սադրանքների չի դիմի.

«Նորմալ պետությունները խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են, մենք կողմ ենք խաղաղությանը, բայց դեմ ենք միակողմանի պարտադրանքին, այն նախապայմանները, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմը դնում է Հայաստանի առջև, դա պարտադրանք է մեզ՝ գնալ միակողմանի խաղաղության, սա անընդունելի է, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը երաշխիք չէ, որ Ադրբեջանն այլևս չի գնա սադրանքների»,-ասաց Օհանյանը:

Նրա արձանագրմամբ՝ Հայաստանն այլևս ձեռքերը լվացել է Արցախից և չի զբաղվում Արցախի խնդրով, ըստ նրա ՝ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար.

«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում որոշել այն առաջնահերթությունները, որոնք գերակա են այսօր մեր ժողովրդի համար՝ դա Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, մեր սահմաններն են, բանակի մարտունակության արագ վերականգնումն է, սրա փոխարեն նրանք զբաղված են նեղ իշխանական շահեր սպասարկմամբ»,-ասաց նա:

Զրույցի վերջում Սեյրան Օհանյանից նաև հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով հակառակորդի ակտիվացումը, արդյո՞ք առաջիկայում Արցախում ռազմական գործողությունների վտանգ տեսնում է, թե ոչ.

«Արցախում նոր դիրքերը կահավորելու ուղղությամբ ավելի արագ են աշխատում, Արցախի իշխանությունը և բանակը պետք է իր ներուժը նետի սահման ուսումնասիրի և հայտնաբերի բոլոր այն բացերը որտեղ Ադրբեջանը կարող է սադրանքների գնալ, ներխուժել Արցախի տարածք»,-պատասխանեց ՊՆ նախկին նախարարը:

Հարցազրույցը՝ տեսանյութում։