Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ) Մայրաքաղաքի պարեկների կասկածը հիմնավորվեց խուզարկությամբ․ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ճանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ) Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը (տեսանյութ) Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ) Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա ՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը (տեսանյութ)

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Մայրաքաղաքի պարեկների կասկածը հիմնավորվեց խուզարկությամբ․ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրաՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ)Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը (տեսանյութ)Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱմերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ
Կարծիք

Գոնե մենք միշտ պետք է հիշենք, որ երբեմն ամենալավ կրիպտոարժույթները լոբին է, բրինձը, շաքարավազը, տուշոնկան

Աշխարհն, ինչպես գիտեք, շարժվում է դեպի «էլեկտրոնացում», այդ թվում բանկային համակարգը։ Առցանց վճարումները, անկանխիկ գործարքները և այլն շատ հեշտացնում են կյանքը, ժամանակ են խնայում, իսկ բանկերի համար էլ նվազեցնում են ծախսերը (օրինակ՝ բանկերը ստիպված չեն լինում ավելորդ մասնաճյուղեր և սպասարկող անձնակազմ պահել)։

Կառավարություններն էլ են շահագրգռված, որպեսզի բնակչության բոլոր գործարքներն անկանխիկ լինեն, դրամային հոսքերը վերահսկելու համար։

Այս ամենը շատ լավ է, մինչև այն պահը, երբ ճգնաժամ է սկսվում՝ ֆինանսական ճգնաժամերից մինչև պատերազմներ։

Օրինակ՝ սահմանափակումներ են մտցվում, թե մարդ ինչքան գումար կարող է կանխիկացնել։ Մարդուն շտապ պետք է լինում գումարը հանել, մեկնել երկրից, ասում են. «Ծը, ախպե՛ր, հանգիստ նստիր տեղդ»։ Կամ, ինչպես հիմա Ռուսաստանում է, պլաստիկ քարտերը դադարում են աշխատել։

Վերջերս մի քննարկում էր Թվիթերում, կրիպտոարժույթների ջատագովները ձեռ էին առնում Ուկրաինայում բանկոմատների դիմաց հերթերում կանգնածներին։ Թե բա. «Ավելի լա՞վ չէր, որ բիթքոյն ունենայիք, հիմա ձեզ պատեպատ չէիք տա ձեր խնայողությունները փրկելու համար»։

Սա, իհարկե, կատարյալ ապուշություն է, քանի որ կրիպտոարժույթներն ահավոր անկայուն են՝ մեկ, երկրորդը՝ հաճախ նույն փոխանակման բորսաներն են պրոբլեմներ ունենում, միլիարդավոր դոլարների գումարներ են անհայտանում և վերջում էլ պարզվում է, որ պատասխանատու չկա։

Բայց ամենակարևորը՝ այդ մարդիկ այնքան են սովոր արևմտյան քաղաքակրթության ենթակառուցվածքներին, որ դրանից դուրս աշխարհ չեն պատկերացնում։

Մտքներով անգամ չի անցնում, որ պատերազմի ժամանակ էլեկտրականություն և կապ կարող են ընդհանրապես չլինել, կամ երբ գնաս խուլ ինչ-որ գյուղի խանութ, որ գոնե մի բուխանկա հաց գնես, այնտեղի վաճառողը կյանքում սկի պլաստիկ քարտ տեսած չլինի, էլ ուր մնաց բիթքոյնով առևտուր անի ևն, ևն։

Նաև չեն պատկերացնում, որ այդ մարդկանցից շատերը ոչ թե բազմահազարանոց «խնայողություններ» են հանում, այլ, ասենք՝ լավագույն դեպքում իրենց թոշակը կամ աշխատավարձն են փորձում կանխիկացնել։

Ինչպես ասում են. կուշտը սովածին չի հասկանա...

Ամեն դեպքում՝ հաշվի առնելով, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, արժի շաաատ զգուշորեն վերաբերվել բոլոր այն համակարգերին, որոնք կարող են անջատվել հեռավոր երկրներում գտնվող «ռուբիլնիկի» մեկ շարժումով։

Հ.Գ. Գոնե մենք միշտ պետք է հիշենք, որ երբեմն ամենալավ կրիպտոարժույթները լոբին է, բրինձը, շաքարավազը, տուշոնկան...