Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է․ մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները․ Մելիք–Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մենք «հաղթում» էինք, հետո «հանկարծ» պարտվեցինք։ Պարտության պատճառները հայտնի են։ Դրա մասին շատ եմ խոսել պատերզմից հետո։ Նաև պատերազմից առաջ։ «Հաղթելու» պատճառներն էլ է հայտնի՝ քարոզչությունը…
Հիմա նայում եմ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները ու տեսնում, որ էնտեղ էլ են «հաղթում»։ Երկու օր առաջ Նիկոլաևի նահանգապետ Կիմ-ի տեսաուղերձը տեղադրեցի՝ համեմատելով նրա ասածը Խարլամովի կերտած հայտնի հերոսի հետ (https://t.me/hrantbek/371 )։ Շատ անկեղծ եմ ասում՝ երբեք ու երբեք չէի ցանկանա Ուկրաինան այս վիճակում տեսնել։ Հասկանում եմ, որ արդար է, բայց միևնույն է չէի ցանկանա։ Ինչպես նաև Ռուսաստանը չէի ցանկանա այս վիճակում տեսնել։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։
Ծանոթացեք Ուկրաինայում այս պահին ստեղծված ռազմական իրավիճակի մասին մեր տեղեկագրին (https://t.me/paterazmner/55)։ Կարդացեք ու տեսեք, թե ոնց են ուկրաինացիները «հաղթում» և ոնց է «խրվել» Ռուսաստանը։ Պատերազմն ընդամենը երկու շաբաթ է ընթանում։ Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է։ Մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները և քաղաքներ մտնելու ռուսական կողմի ցանկության բացակայությունը։ Որքա՞ն կտևի այս իրավիչակը, չեմ կարող ասել։ Բայց գրեթե վստահ եմ, որ քիչ։ Մանավանդ հիմա, երբ ուկրաինական քաղաքներից էվակուացվում է խաղաղ բնակչությունը։ Դրանից հետո Ռուսաստանին զսպող ոչինչ այլևս չի մնա։
Ուկրաինան դատապարտված է և այդ դատավճիռը նրա համար գրել է իր հասարակության հպարտ ու ամբիցիոզ փոքրամասնությունը։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է Հայաստանում։ Դատապարտված է նաև Ռուսաստանը։ Այս ամենը մարսել է պետք՝ առաջին հերթին էթնոհոգեբանության մակարդակում։ Չգիտեմ ոնց կկարողանան։ Ու դատապարտված է նաև ողջ աշխարհը։ Միակ լավ սպասելիքս այն է, որ կարող է վերջապես ազատվենք պոպուլիստների ժամանակակից հաղթարշավից։ Այս ամենից հետո՝ լեզվին տալով այլևս ոչինչ չի լուծվի։ Նոր որակի առաջնորդներ են պետք։
Տեսնենք՝ ոնց կլինի»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...