Ադրբեջանը գործում է միջազգային կանոնների հանցավոր խախտումներով. Արման Թաթոյան
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ`
1. ադրբեջանական զինված ծառայողները պատերազմի սպառնալիքների ներքո տեղակայված են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին.
2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են:
3. Պարբերաբար կրակում են մեր գյուղերի, այդ թվում` Երասխի խաղաղ բնակիչների, նրանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և թույլ չեն տալիս, որ խաղաղ բնակիչները վաստակեն ընտանիքի եկամուտը և այլն:
4. Նրանց ցինիկ հանցավոր արարքների պատճառով վտանգված է մարդկանց անվտանգ կյանքը, խաթարված է բնականոն ապրելակերպն ու անվտանգությունը, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից, հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Արցախում պատերազմից հետո բնույթով նույն խախտումներն են, բայց առավել ագրեսիվ դրսևորումներով (խաղաղ բնակիչների սպանության դեպքեր և այլն):
5. Ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս փաստն ապացուցված է իմ զեկույցում: Ակնհայտ է, որ նրանց իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է, դա միայն շղարշ է արտաքին աշխարհի համար, իսկ երկու ժողովուրդների միջև թշնամանքը, արտաքին թշնամու շարունակական կերպարը հայատյացության տեսքով` սեփական իշխանությունը պահպանելու միջոց:
6. Անչափ կարևոր գործոն է, որ ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից:
7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը», - նշել է Արման Թաթոյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...