Անչափ մտահոգիչ եմ համարում հատկապես զինծառայող Արեն Արամյանի առողջական վիճակը. անհամատեղելի է կալանքի հետ. Աբրահամյան
Անչափ մտահոգիչ եմ համարում հատկապես զինծառայող Արեն Արամյանի առողջական վիճակը, որը հետեւանք է թշնամու հասցրած հրազենային վիրավորման եւ անհամատեղելի է կալանքի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այսօր Արմավիր ՔԿՀ էի գնացել՝ շրջայց կատարելու եւ հանդիպելու 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, ադրբեջանցիների կողմից գերեվարված, իսկ ներկայումս կալանքի տակ գտնվող 5 զինծառայողների հետ։
Անչափ մտահոգիչ եմ համարում հատկապես զինծառայող Արեն Արամյանի առողջական վիճակը, որը հետեւանք է թշնամու հասցրած հրազենային վիրավորման եւ անհամատեղելի է կալանքի հետ։ Այս թեմային առաջիկայում դեռ կանդրադառնամ։
Եթե կալանքի ու դրա երկարացման հետեւանքով այս զինծառայողի առողջությունը հետագայում բարդանա, ապա նախապես զգուշացնում եմ՝ դրա անմիջական եւ անուղղակի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ամեն ինչ կանեմ։
Ադրբեջանական ագրեսիայի ուղղություններով ծառայություն իրականացրած ստորաբաժանումների ամենամեծ «հանցանքն» այն է, որ իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքի հերթական հանձնումը «մարսելու» համար մեղավորներ նշանակելու խնդիր ուներ։
Չբացառելով ադրբեջանական ագրեսիայի օրերին, առանձին զինծառայողների թույլ տված իրավախախտումները, շարունակում եմ պնդել, որ ամբողջության մեջ, հանձնված տարածքների եւ ստեղծված իրավիճակի պատճառը ՀՀ իշխանությունների՝ զինված ուժերին հասցվող տարաբնույթ հարվածներն են, որոնք բավականին բարդ վիճակ են ստեղծել հայկական բանակում։
Անընդհատ իշխանության թիրախում գտնվելով՝ շարքայինից մինչեւ գեներալ, զինված ուժերը շարունակաբար ցնցումների են ենթարկվում, որի պայմաններում խնդիրներն անխուսափելի են դառնում։
Եվ այս իրավիճակում տապալումների, կորուստների պատասխանատվությունը բացառապես բարդել տարբեր օղակների զինծառայողների վրա, ուղղակի անթույլատրելի է»,- գրել է պատգամավորը։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա