Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն՝ այլևս քաղաքապետ չէ․ Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը առաջարկում եմ դիտարկել սահմանադրականության ու ժողովրդավարության տեսանկյունից.
1. Իշխանության կրողը՝ ժողովուրդն է (մշտապես կրկնում էին այս իշխանությունները), ժողովուրդը 2018 թվականին կոնկրետ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կատարել էր ընտրություն, այսօր ժողովուրդը մասնակից չէ գործընթացին:
2. Ժողովրդավարական լեգիտիմությունը չի ճանաչում ֆորմալիզմ: Ֆորմալիզմը այն է, որ ձևական իմաստով ընտրվել է ավագանի, որը սակայն ընտրվելու պահին ներկայացվել է կոնկրետ քաղաքապետի անձի թեկնածուով և հենց այդ պայմանավով՝ խնդրել է քվե: Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն՝ այլևս քաղաքապետ չէ:
3. Փաստացի նույն ուժը քաղաքապետի թեկնածուով 2018 թվականին ստացել էր Երևանցիների 80% վստահություն, 2021 թվականին ակնհայտ ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահումների պայմաններում ստացել է Երևանցիների 40% վստահություն: Լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ է բացահայտվում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա