«Հարձակվեցին գիշերը ֆաշիստների նման»․ Սարիկ Անդրեասյան
«Պահապաններ» ֆիլմի եւ «Չիկատիլո» սերիալի ռեժիսոր Սարիկ Անդրեասայանը հրապարակում է արել Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապալցությամբ։ Կինեմատոգրաֆիստն Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը համեմատել է Խորհրդային Միության դեմ Գերմանիայի հարձակման հետ։
«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Պակիստանի եւ ահաբեկիչների օգնությամբ հարձակվեց մեր ազգի վրա։ Հարձակվել են գիշերը, ինչպես ֆաշիստները, երբ բոլորը քնած էին։ Հարձակվել են թուրքական անօդաչուներով, իսրայելական հրթիռներով ու բոլոր արգելված ռումբերով։ Հարձակվել են համավարակի ընթացքում, երբ ամբողջ աշխարհը «հիվանդ» էր, եւ յուրաքանչյուր պետություն օրինական պատրվակ ուներ չխառնվել ուրիշի վշտին։
Մեր «հարեւանները» կրակում էիեն դպրոցների եւ մանկապարտեզների վրա, գնդակոծում եկեղեցիներ, բայց միեւնույն ժամանակ բոլոր տեղերից հեռարձակում էին, թե հայերը կարող են ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել մի տարածքում՝ անկախ նրանից, թե ումն է այն։ Մինչ աշխարհը «մտահոգություն» էր հայտնում, համացանցում հրապարակվում էին մեր քաղաքացիների կտրված գլուխների նկարներները, եւ արեւմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում շարունակում էին ասել, որ ցանկանում են ապրել խաղաղ։ Մենք մենք արդեն դառը փորձ ունենք եւ հիշում ենք ցեղասպանությունը, հիշում եք Սումգայիթը, հիշում ենք տասնյակ հազարավոր հայ փախստականներին եւ Բաքվում անհետ կորածներին, այդ պատճառով չենք հավատա այդ հեքիաթներին։ Բավական է միայն դիտել վավերագրական հաղորդումները, որոնցում Ադրբեջանի բնակիչները չեն թաքցնում, որ իրենց երկրում վաղ հասակից հայերի եւ քրիստոնեության նկատմամբ ատելություն են դաստիարակում։
Տակնուվրա անելով այդ վերքը՝ այնպիսի բռնապետներ, ինչպիսիք են Ալիեւը եւ Էրդողանը, կրկին պայքարի հավերժ գործընթաց են սկսել, եւ, ցավոք սրտի, սա միայն մեծ պատերազմի սկիզբն է, որում կրկին մահանալու են թե այս, թե մյուս կողմից որդիներ ու հայրեր»,- գրում է ռեժիսորը։
Անդրեասյանն իր հայրենակիցներին խնդրել է հիշել յուրաքանչյուրի զինվորի, որը կյանք է տվել հանուն հայրենիքի, ընտանիքի ու իր տան։
View this post on Instagram


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան