Աշնան ամենանորաձեւ կոշիկը. սովորում ենք համադրել լոֆերները
Լոֆերները ներառում են հարմարավետություն, բազմակողմանիություն եւ էլեգանտ տեսք: Այս նյութում մենք կպատմենք, թե ինչպես դրանք կրել աշնանը։
Դասական տաբատով
Այս համադրությունը կարող եք տարբեր ձեւերով կիրառել։ Գրասենյակ գնալիս կերպարը կարող եք ամբողջացնել սպիտակ վերնաշապիկով՝ նրբացնելով այն երկար վերարկուով կամ բրդյա պիջակով, իսկ ամենօրյա լուքերի համար համատեղեք այն բազային բլուզի եւ ծավալուն տրենչի հետ։ Ցուրտ եղանակին կարող եք կիրառել ծավալուն սվիտեր՝ ամբողջացնելով գոտիով։
Շորտերով եւ պիջակով
Ո՞վ է ասել, որ շորտերը հարմար են բացառապես ամռանը։ Մենք գիտենք հիանալի մի մեծ տարբերակ, թե ինչպես պետք է դրանք «ներմուծել» աշնանային զգեստապահարան։ Ընտրեք խիտ նյութից մոդել եւ համադրեք այն օվերսայզ բաճկոնի եւ լոֆերի հետ։ Տաք եղանակին ավելացրեք երկար, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն ակտուալ է մի քանի սեզոն։ Իսկ ավելի ցուրտ օրերին գուլպաները փոխարինեք զուգագուլպաներով:
Կաշվե տաբատով
Կաշվե տաբատ եւ լոֆերներ․ իդեալական բազա են աշնանային կերպարի համար։ Որպեսզի հանդերձանքը հետաքրքիր տեսք ունենա, փորձեք «խաղալ» ֆակտուրայի հետ՝ ընտրելով կոնտրաստային վերնազգեստ։ Օրինակ, մի փափուկ, ուռած, հաստլիկ, նուրբ երանգ կամ հարմարավետ բրդյա վերարկու։
Տրիկոտաժե հագուստով
Լոֆերները հիանալի համադրվում են տրիկոտաժե զգեստների հետ։ Փափուկ բրդյա կտորը եւ կոպիտ կոշիկները կերպարին հակադրություն կհաղորդեն՝ այն դարձնելով ավելի հանդուգն։ Բացի այդ, բարձր հիմքի շնորհիվ լոֆերները տեսողականորեն ավելացնում են հասակը, եւ բարձրակրունկների անհրաժեշտություն չի լինի։
Լայն ջինսե եւ վերնաշապիկով
Լոֆերները լեզու կարող են գտնել ոչ միայն էլեգանտ դասական կերպարների, այլեւ պարզ ամենօրյա ջինսերի հետ։ Լայն, բարձր գոտկատեղով տաբատը տեսողական կերկարացնի ոտքերը եւ Ձեր հասակն ավելի բարձ կդարձնի։ Կարելի է առանց կոճկելու կրել ծավալուն վերնաշապիկ, որպեսզի ընդգծվի կերպարի հանգիստ տրամադրությունը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան