Հոգով ստրուկները․ ամենադաժան ստրկատերերը նախկին ստրուկներն են
Ղժղժան պաշտոնակատարին նրա հերթական այցի ժամանակ ծնկաչոք ընդունում է մի ծեր կին։ Սա արդեն չգիտեմ «ժողովրդի» որերորդ «անկեղծ» պոռթկումն է։ Հիշենք, ոտքեր պաչող ծեր կնոջը, «մեզ մենակ չթողնես» «լացակումած» տիկնոջը, ցեղասպանության թանգարան այցելող «բարի» պապիկին և բազում այլ «ժողովրդի» ներկայացուցիչների։ Այն, որ այս ամենը գավառական բեմադրություններ են, կասկած չունեմ։ Այն, որ այդ բոլոր տատիկ-պապիկներին հատուկ գտնում և վճարում են, ինչպես Աբաջյանի պապիկին և Աշոտիկի տատիկին, նույնպես կասկած չունեմ։ Բայց հարցն ավելի քան լուրջ է։
Համոզված եմ, որ այս ամենի սցենարները մոգոնում է պաշտոնակատար կոչեցյալը։ Նա հաճույք է ստանում այդ տեսարաններից, մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց և այդ պահերին իրեն զգում ստրկատեր-միապետ։ Նրա հոգեբանությամբ Հայաստանի ողջ ժողովուրդը պետք է ծնկի գա իր առջև և իրեն երկրպագի։ Եվ հանուն արդարության, պետք է ասել, որ այս հարցում նա հասել է որոշակի հաջողությունների։ Նրա ստրուկներն են և նրա առջև ծնկաչոք սողում են բոլոր քաղպայմանագրային ողորմելիները, նախարարները, ոստիկաններն ու ԱԱԾ-ականները, դատախազներն ու քննիչները։
Նա բոլորին նսեմացրել և նրանց միջից վերացրել է արժանապատվության տարրական զգացումը (եթե իհարկե, նրանք արժանապատվություն ունեին)։ Այս ողորմելի հոգով ստրուկները շարժվում են․ «փող՝ ստրկության դիմաց» սկզբունքով։ Կարծում եմ, որ ղժղժան պաշտոնակատարը տառապում է անլիարժեքության բարդույթով։ Հավանաբար, ինչ-որ տարիքում նրան վերաբերվել են ստրուկի նման՝ նվաստացրել, չոքացրել,անասնակերով կերակրել, կոնֆետ գցել և նա ճանկռտելով հափշտակել է այն։ Հայտնի է, որ ամենադաժան ստրկատերերը նախկին ստրուկներն են։


















































«Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը