«Մահ չտեսած աչքերն ուրիշ են: Մեր աչքերն էլ երբեք չեն լինի նույնը»․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր հայրիկի եւ Ավետ Բարսեղյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից անդրադարձել է կյանքին, կարոտին, հայի աչքերին։
«Մեր կյանքը կարոտի կծիկներից է:
Մենք մեռնում ենք, երբ մեր «կծիկի» թելը սպառվում է, երբ սիրելի մարդիկ փաթաթվում են էդ կարոտի կծիկներին հերթով ու վերջանում... երբ կյանքիդ լավագույն հիշողություները մնում են կծիկի թելերի արանքում, երբ թանկագին մարդկանց գնալով՝ ամեն անգամ դու ես գնում ու մի թել էլ քեզնից կծկում կարոտներիդ... ու մի օր էլ դու ես գնում անվերադարձ ..., երբ հոգիդ ու նկարագիրդ սպառվում են, մաշվում ես. կտոր- կտոր ես լինում ու ԹԵԼԴ կտրվում է միշտ շատ անսպասելի, մի սովորական օր:
Մահ չտեսած աչքերն ուրիշ են:
Մեր աչքերն Էլ երբեք չեն լինի նույնը:
Իսկ կարոտի կծիկները մի օր կխեղդեն մեզ իսպառ...
....հիմա արդեն ծվեն-ծվեն եղած Հայրենիքս եմ փաթաթում կարոտիս կծիկին, եթե ՆԱ չլինի, ու՞մ ենք մենք պետք, ու՞մ ենք թողնելու մեր կարոտների կծիկները...
վերջին թելի հետ կլինի և մեր վերջը... ...
Հ.Գ. Հայրս մինչև վերջին պահը մշակում էր հողը... էդպես էլ հանգավ,
չտեսավ իր Հայրենի Գանձակն այլև երբեք, բայց և չտեսավ Արցախի կորուստն ու Հայաստանի անկումը... չտեսավ մեզ՝ կարոտներից կծկված ու մեր Պատմության վերջին Թելը «կծկելիս»:
Ժպտում էինք էստեղ:
Իր «արքայադստեր» ծնունդն էր, մահ չտեսած աչքերով լի մարդիկ, ընկերներս, Ավետը:
Հայրս՝ մաշված ձեռքերով ու միշտ տոկուն ոգով:
Երանի թելերը չվերջանան...», - գրել է նա։
View this post on Instagram


















































Մնացինք կյանքի ու մահվան արանքում կիսավեր, կիսասեր ու կիսատված. Նազենի Հովհաննիսյան
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան