Մի օր արդարությունը կհաստատվի, և սրտաբաց ժպիտն ու լիաթոք ծիծաղը նորից կվերադառնան ամեն հայի տուն
Այս լուսանկարը արվել է Ապրիլյան պատերազմի ավարտից հետո՝ ապրիլի 9-ին, Արցախից տուն վերադառնալիս: Շատ խառը զգացողություն ունեի: Թեպետ Ստեփանակերտում էի այդ օրերին, սահմանին մոտ չեմ եղել, բայց շատ բան տեսա, շատ բան հասկացա և վերարԺևորեցի շատ բան: Տխուր էի դաժան իրականության պատճառով, ուրախ էի, որ ավարտվեց պատերազմը, փոթորկված էր հոգիս, բայց հանգիստ էի: Հանգիստ էի, որովհետև գիտեի, որ երկիրս պաշտպանված է, սահմանները ապահով, և այլևս ոչ մի վտանգ չկա: Ես երբևէ չեմ պատկերացրել, որ երկրի ներսում թշնամի ունենք շատ ավելի վտանգավոր, քան պատմական թշնամին: Տասնյակ տարիներ թունավորել հայի միտքը, թաքնվել ազնիվ պայքարի քողի տակ, ստել ու պառակտել է և այսօր հասել իր բուն նպատակին: Հանձնել մեր եկիրը թշնամուն, վերացրել լույս սերունդ, հիմնահատակ քանդել երկրի բոլոր ինստիտուտները, կոտրել հայի ոգին ու ողնաշարը և անամոթաբար շարունակում է իր գործը իր պես փտած գաղափարների տեր 88 և ավել Հայաստանում ծնված, բայց թուրքի գենը լավ պահպանած համախոհների հետ միասին:
Ողջ ընթացքում, քանի ես և գործընկերներս գտնվում էինք Ստեփանակերտում, նաև դրանից հետո մեզ քարկոծում էին: Չէի հասկանում՝ ինչու և ովքեր էին դա անում: Որովհետև քանի նրանք տանը նստած համացանցում ցեխ էին շփում մեզ վրա, մենք ամեն առավոտ եթեր էինք մտնում Ստեփանակերտից, իսկ հետո նկարահանումներ անում: Իսկ նրանք տանը նստած մեզ քարկոծում էին: Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ իմ երկրում կան հայկական անձնագրերով և ազգանուններով անհայրենիքներ: Երբևէ չեմ պատկերացրել, որ ուս ուսի աշխատել եմ, հաց եմ կիսել և ապրել եմ մի քաղաքում ու երկրում նման մարդակերպերի հետ: Չեք հաղթելու... Իրական հայի ոգին անկոտրում է... Անջնջելի է մեր մեծերի դաստիարակությունը: Ես չգիտեմ ձեր ընտանիքները ինչ պատմություն ունեն, բայց իմ մեծ պապը պայքարել է մեր ազգը կոտորած թուրքի դեմ: Թեև երբևէ ագրեսիայի ոչ մի ձև չեմ ընկալում, բայց իմ երկրի ներսում բարքերը չեն փոխվելու և երկրի դարպասները թուրքի արջև բացողները պիտի դատարանում պատասխան տան իրենց արարքների համար:
Մի օր արդարությունը կհաստատվի, և սրտաբաց ժպիտն ու լիաթոք ծիծաղը նորից կվերադառնան ամեն հայի տուն: Ես հավատում եմ:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան