Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին ու շատ բան կարող եմ ասել...
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում տեսնյութ է հրապարակել և գրել․
Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին ու շատ բան կարող եմ ասել...
Բայց հիմա դրա ժամանակը չէ: Միակ բանը, որ հիմա ուզում եմ ասել այս է.
Արցախ...
Շնորհակալ եմ քեզ, Արցախ, որ քեզնով հպարտացել եմ, որ անկախ քո տեսած դժվարություններից, դարեր շարունակ չարչարված հողիդ վրա պահել ես հայկական մշակույթն ու ոգին։ Շնորհակալ եմ, որ քո պատերազմած գրկում ավելի խաղաղ եմ ինձ զգացել, քան որևէ երկրում, որ երբևէ եղել եմ։ Շնորհակալ եմ, որ չնայած նրան, թե քանի անգամ ես դավաճանվել, խոցվել, վիրավորվել, միևնույն է՝ յուրաքանչյուր հայի ընդունել ես գրկաբաց, ժպիտով, փաթաթվել ու բաց չես թողել... Մենք քեզ բաց թողեցինք։ Ների՛ր, ների՛ր նրանց, ովքեր չգնահատեցին քեզ, ովքեր արժեքդ չհասկացան ու քեզ բեռ համարեցին։ Իմացի՛ր, որ քեզ համար պայքարողներ եղել են ու շատ են եղել, որ մինչև վերջին վայրկյանն ամուր կանգնել են, մինչև վերջին շունչը պայքարել են ու պատրաստ էին ամբողջ կյանք պայքարել. դա է հայի իրական տեսակը։
Ես հրաժարվում եմ ինձ պարտվող ու խեղճացած զգալ՝ դու այդպիսի սերնդի չես արժանի, դու հպարտ ու գլուխդ բարձր ես միշտ եղել, ու ես էլ կլինեմ քո պես։
Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես հիանալի, մաքուր ու լավ ընկերներ։ Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես լեռներիդ պես ամուր, պայքարող ու ազնիվ ամուսին ու երկու որդի, որոնք, խոստանում եմ, կմեծանան որպես հպարտ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ։


















































Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
«Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Սիրուշոն ներկայացրել է Gozal by Pregomesh-ի նոր աշխատանքը
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան