Գեղամ Նազարյան. ՀՀԿ-ն ափսոս չէ

Այս թեմայով
- Իոաննիսյանին և Ավինյանին, որ հրավիրեք Ձեր աշխատասենյակ մարդկանց տանել-բերելու մասին մանրամասն կպատմեն. Նազարյանը՝ Փաշինյանին
- Այս իրավիճակում անիմաստ ենք համարում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. Գեղամ Նազարյան
- Ադրբեջանցուն ծնկի բերած տավուշցին իրավունք չունի ծնկի գալ ՀՀԿ-ի առաջ (Տեսանյութ)
- Գեղամ Նազարյան. «Հայ ժողովուրդն ապրիլի 2-ին որոշելու է՝ ճորտ է, թե ազատ քաղաքացի» (Տեսանյութ)
Ջրառատում գործը հասավ ավտոմատով կրակելուն։ Դարձյալ՝ ՀՀԿ-ն ու Երանոսյանները։ Վստահ եմ, որ եթե ժամանակին Երանոսյան եղբայրները պատժվեին, եւ ոչ թե պարգեւատրվեին, ապա այսօր Ջրառատում նման հանցագործություն տեղի չէր ունենա։ Վստահ եմ, որ եթե Սարիթաղի դեպքերի ժամանակ լրագրողների դեմ ուժ գործադրածները պատժվեին, ապա այսօր իրավիճակն այսպիսին չէր լինի։ Վստահ եմ, որ եթե այդ դեպքերը ոչ թե մոռացության մատնվեին, այլ համակողմանի քննության ենթարկվեին, ապա Երանոսյան եղբայրներն այսօր իրենց բոլորովին այլ կերպ կպահեին։
Մենք ենք նաեւ մեղավոր այս ամենում։ Մենք՝ լրագրողներս, քաղաքական գործիչներս, իրավապաշտպաներս, որ այնքան հետեւողական եւ հաստատակամ չեղանք, որ պահանջեինք պատժել լրագրողների դեմ բռնություն գործադրածներին, խաղաղ բնակչության դեմ ուժ կիրառածներին։
Հարցը պետք է լուծվի, քանի որ ապրիլի 2–ից հետո այս մարդիկ եւ սրանց նմանները ստանալու են «բեսպրեդելի» ավելի մեծ արտոնություններ։ Լուծումը մեկն է՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր երկրի՝ չքվեարկել ՀՀԿ–ի օգտին։ Քվեարկեք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի օգտին, եթե հարմար չեք գտնում, ապա քվեարկեք «Ծառուկյան դաշինքի» օգտին, աջակցեք «Ելք»-ին, եթե այս տարբերակներին էլ համաձայն չեք, քվեարկեք մյուս բոլոր ուժերի օգտին, բայց ո՛չ մի դեպքում մի քվեարկեք ՀՀԿ-ի օգտին: Ո՛չ մի դեպքում: Քվեարկելուց առաջ, քվեարկելու պահին հիշեք ձեր երեխաների, ձեր ծնողների մասին:
Սա այն պահն է, երբ հանգիստ կարող ենք ասել՝ ՀՀԿ–ն ափսոս չէր։
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից