Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ)
![](/timthumb.php?src=/disc/15-05-24/b97da0d32b9b43f722534ae110514c90.jpg&w=708)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրը ամփոփել է Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով, այն վարում է կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
Օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ էին տեղի ունեցել, այնուհետեւ Բագրատ Սրբազանը այցելել էր ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, շրջել Երեւանում:
Ոստիկանությունը այսօր նույնպես ուժ կիրառելով բերման էր ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին:Նշենք, որ նախօրեին նույնպես Բագրատ Սրբազանի գլխավորությամբ օրն ամփոփվել էր Սուրբ Աննա եկեղեցու բակում: