Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում․ Սպիտակ տուն Ստամբուլում, չնայած արգելքին, ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի համար մեծ բողոքի ակցիաներ են (լուսանկարներ) Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանները ուժ են կիրառել Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկա Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը Երևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունել Հայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածել «Նվարդիկ ջան, քեզ հարգում եմ», «Նվարդիկ չի, տիկին Փոստանջյան, ես Ձեզ Զարուհիկ չեմ ասում»․ լարված իրավիճակ (տեսանյութ) Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-19:00-ն Երևանի ավագանին գումարել է իր հերթական նիստը. Օրակարգի 27 հարցից զեկուցվող է միայն 5-ը (ուղիղ) Օրվա խորհուրդ Հայաստանը ներառվել է ահաբեկչությունից զերծ երկրների ցանկում

Թրամփը հայտարարել է՝ պատրաստ է հունիսին հանդիպել Սի Ծինփինի հետԹրամփը ցանկանում է Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում․ Սպիտակ տունԹուրքիայի կենտրոնական բանկը փորձում է կասեցնել լիրայի արժեզրկումը և արտարժույթ է վաճառում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում կքննարկեն ուկրաինական կարգավորման հարցերըԹրամփն այսօր հրամանագիր կստորագրի ԱՄՆ կրթության նախարարության լուծարումն սկսելու մասին. CNNԲողոքի զանգվածային ցույցեր Երուսաղեմում. Նեթանյահուի նստավայրի մոտ ոստիկանության հետ բախումներ են եղելԳիտնականները ներկայացրել են Տիեզերքի «մանկության» ամենամանրամասն պատկերներըՓաշինյանը հրահանգել է՝ եթե Գյումրիում պարտվեն, պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրենՀետընտրական պրոցեսն ավելի թեժ է լինելուԿապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն«3 եղբայր էին, ինքը մեծն էր». Սպիտակում սպանված 17-ամյա Գրիշան քոլեջում էր սովորումՀայտնի գործերով դատախազը հավակնում է բարձր պաշտոնիՓաստացի գործ ունենք վերջնագրի հետ80 ընտանիք փողոցում է հայտնվելուՍտամբուլում, չնայած արգելքին, ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի համար մեծ բողոքի ակցիաներ են (լուսանկարներ)Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել ԳյումրիումԻրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց«Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ էՍտամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանները ուժ են կիրառելՕրվա խորհուրդԽաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենըՀայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» էԹուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկաՏարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրելՔՊ-ն թռավ՝ անտեսելով 17 000 երևանցու քաղաքացիական նախաձեռնություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել ենԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԵՄ ներկայացուցիչ Քաջա Կալլասին «հիմար» է անվանելՇվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանըՈրտեղի՞ց գիտենք՝ բուսաբանական այգում ծառերի սպանդ է եղել. Բեգոյանը տեսանյութ տարածողին «մանիպուլյացիայի վարպետ» կոչեցԱրցախցիները հաճախ են բախվում իրավական խնդիրներին. ակցիայի մասնակիցԵրևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունելՖրանսիան և Կանադան սկսել են հետախուզական տվյալների փոխանակումը Փորձագետներն ուսումնասիրել են նավակի նմանվող գոյացությունը, որը գտնվում է Արարատ լեռից ոչ հեռուՌուս զինվորականները Ուկրաինայի ԶՈւ կին գրոհային ուժեր են ոչնչացրելԲեռնար Առնոն հուսով է, որ LVMH-ը կղեկավարի մինչև 85 տարեկանըՀայաստան-Ադրբեջան ցանկացած պայմանագիր պետք է ներառի պահվող անձանց ազատ արձակումը. Նուբար Աֆեյանը՝ CNN-ինԿոռեկտ արտահայտվե՛ք, մեր երկրի ղեկավարի մասին եք խոսում․ Բեգոյանը՝ լրագրողինՄեզ ասում են՝ գնացեք ձեր ղեկավարությանը դիմեք, ոչ մի օգնություն չենք ստանում. Արցախից տեղահանված ընտանիքի անդամները չեն օգտվում սոցիալական աջակցության ծրագրիցՀայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածելՊեսկով. Պուտինի և Թրամփի զրույցը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է2025-ի տարեսկզբից ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի մակարդակի շուրջ. ԿԲՊուտինի մասին Ֆինլանդիայի նախագահի հայտարարությունը զայրույթ է առաջացրել Արևմուտքում«Նվարդիկ ջան, քեզ հարգում եմ», «Նվարդիկ չի, տիկին Փոստանջյան, ես Ձեզ Զարուհիկ չեմ ասում»․ լարված իրավիճակ (տեսանյութ)Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-19:00-նԵրևանի ավագանին գումարել է իր հերթական նիստը. Օրակարգի 27 հարցից զեկուցվող է միայն 5-ը (ուղիղ)Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿՀայ ժողովրդի առողջությունն ու նրա գենոֆոնդը վտանգի տակ են. Կարապետ ՊողոսյանՌեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը
Թոփ-լուրեր

ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից

Եվրախորհրդարանը կոչ է անում աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, որպեսզի Երևանը կարողանա ընդարձակել իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս և դիմակայի հիբրիդային սպառնալիքներին։ Այս մասին ասվում է երեկ ընդունված ամենամյա զեկույցում, որտեղ եվրոպացի պատգամավորներն ամփոփել են՝ որոնք էին անցած տարվա խնդիրներն ու ինչ է պետք անել ապագայում։ Բացի այդ, Եվրախորհրդարանը մշակել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության ամրապնդման ծրագիր, որը բաղկացած է երեք բլոկից։

Բլոկ առաջին՝ Հայաստանի «դիմադրության» ուժեղացում, տնտեսության դիվերսիֆիկացում՝ «առևտրի, էներգետիկայի և ավիացիոն անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման», վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության միջոցով։ Դժվար է ասել, թե ինչպես են եվրոպացի պաշտոնյաները պատկերացնում ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան և այն, թե ինչ ապրանքներ է Հայաստանը արտահանելու ԵՄ։ Եվրոպա արտահանվող ապրանքի 95 տոկոսը հանքահումքային հատվածին է բաժին ընկնում ՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն. սա նշանակում է, որ մեր մյուս ապրանքները մրցունակ չեն Եվրոպայում, բացի այդ չեն էլ համապատասխանում ԵՄ որակի ստանդարտներին:

Ինչ վերաբերվում է էներգետիկ և ավիացիոն ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ապա այստեղ էլ են հարցեր առաջանում: Կտրելով էներգետիկայի ոլորտում կապերը ՌԴ–ի հետ՝ Հայաստանը հայտնվելու է էներգետիկ շրջափակման մեջ:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողանում բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքն ամբողջությամբ ներկրվում են։ Ներկրվող նավթն ու գազն ապահովել են Հայաստանի էներգետիկ պահանջարկի 77.1%-ը։ Ի՞նչ է մեզ առաջարկելու Եվրոպան, որն ինքն է մինչ այժմ կախված ռուսական էներգակիրներից:

Երկրորդ բլոկն արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ երկխոսության ընդլայնումն է, ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության հնարավորությունը։ Դատելով եվրոպացի մի շարք առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունից՝ պատերազմին անմիջական մասնակցության նրանց նախապատրաստական ​​աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Սա նշանակում է, որ նրանց անհրաժեշտ կլինի որքան հնարավոր է էժան թնդանոթի միս, որի համար, բացի ուկրաինացիներից, օգտակար կլինեն նաև հայերը. ՀՀ անվտանգության ամրապնդման հետ այս սցենարը որևէ ընդհանուր բան չունի:

Երրորդ բլոկ՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ավելացում և «Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման գծի նախագծին նրա մասնակցության աջակցություն»։ 2019 թվականից ԵՄ-ն խոստանում է Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ դոլարի դրամաշնորհ, որի ընդամենը մի մասն է իրականում դրամաշնորհ լինելու, մյուս մասը՝ վարկ է: Սակայն, մինչ այս պահը բաղձալի ներդրումները ԵՄ-ից տեղ չեն հասել: Սեւ ծովի հատակով անցնող և չգործող էլեկտրահաղորդման գծի մասին հիշատակումը, որն ի սկզբանե ընդհանրապես չէր ներառում Հայաստանը, ընդհանրապես զավեշտի ժանրից է։ Երկարաժամկետ նախագիծը, որի համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ միջոցներ, պայթյունավտանգ տարածաշրջանի պայմաններում շատ մշուշոտ հեռանկարներ ունի։

Ակնհայտ է, որ եվրոպական խորհրդարանը ընդամենը հերթական քարոզչական փուչիկն է հրամցնում հայ հանրությանը: Իրականում այս ծրագիրն ամբողջությամբ միտված է մեկ նպատակի՝ տնտեսական և անվտանգային ոլորտներում Հայաստանը ՌԴ-ից կտրելուն: Իսկ այդ դեպքում՝ Հայաստանին ոչ թե զարգացում և բարեկեցություն է սպասվում, այլ վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: ԵՄ-ն, որն էներգետիկ կախվածություն ունի թե՛ մեկից, թե՛ մյուսից, դժվար թե Հայաստանը պաշտպանելու քաղաքական միասնական կամք և ցանկություն դրսևորի...