ՔՊ-ական տիկնայք «բզկտել են» արդարադատության նախարարի պաշտոնակատարին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական տիկնայք, մեր տեղեկություններով, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակում երեկ «բզկտել» են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանին։
Հանձնաժողովի նիստի ընդմիջմանը նրանք գնացել են Վլադիմիր Վարդանյանի սենյակ, որտեղից քիչ անց բարձր խոսակցություններ են լսվել։ Պարզեցինք, որ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլի Մինասյանն են նախարարի ԺՊ-ին նեղել, թե ինչու է կառավարությունը բացասական եզրակացություն տվել Ագնեսա Խամոյանի նախագծին, որը վերաբերում է ուժային եւ իրավապահ ոլորտի աշխատակիցների՝ թմրանյութի օգտագործումը բացառելու համար թեստեր հանձնելուն։
Հիշեցնենք․ Խամոյանն առաջարկել է թմրանյութերի օգտագործումը բացառելու համար ոստիկանների, քննիչների, ԱԱԾ, ՊՊԾ ծառայողների, փրկարարների` պատահականության սկզբունքով, տարեկան 2 անգամ թմրաթեստի հանձնում: Ա․ Հարությունյանը կառավարության մերժումը մեկնաբանել է տեխնիկական եւ մարդու իրավունքների խնդրով, բայց ՔՊ-ական տիկնայք նրան «տուպիկ են մտցրել» եւ ասել, որ պետք է ընդունեն, հակառակ դեպքում ժողովուրդն իրենց երեսին կթքի, որ խրախուսում են թմրամոլությունը։
Վերադառնալով նիստին՝ որոշել են նախագծի ընդունումը 2 ամսով հետաձգել, որ գործադիրը դրական եզրակացություն տա»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են