Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Դու լավ տղա չես». Նոր Նորքի թաղապետը ծեծի ենթարկեց Արթուր Չախոյանին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հագուստի շուկան ԵՄ ներգրավվածությունը կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում. Կայա Կալաս Իրանում կրկին խոշոր պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Հեռախոսային խարդախության նոր ձև է տարածվում. ինչպե՞ս խաբեության զոհ չդառնալ Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև Ռումինիան Ուկրաինայի հետ սահմանին միջադեպի պատճառով՝ օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունը Վենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվեն Շուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումը

Միայն պատժամիջոցները կստիպեն Ադրբեջանին հաշվի առնել մարդու իրավունքները. քննարկում ԿոնգրեսումՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվելԴուբայում մեքենայի համարանիշը վաճառվել է 2.27 միլիոն դոլարովԱրագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուցԵրևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը, մեկ այլ «Opel» էլ կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին Մասկը ավելի քիչ է սկսել հայտնվել Սպիտակ տան իր աշխատավայրումՇախ և մատ․ Սի Ծինփինը՝ ԹրամփինԱրմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրելՈւկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունըԱնձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներԹրամփը կողմնորոշվել Է Ուկրաինային օգնություն ուղարկելու հարցումԵվրոպան 25000 զինվոր չի ուղարկի Ուկրաինա ֆինանսական միջոցների սղության պատճառովԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության գործընթացն օգտագործում է պատասխանատվությունից խուսափելու համար. Միրիամ ԼանսկոյՊակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանի վրաՆեբենզյա. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններիՌԴ ԱԳՆ-ն նշել է Թրամփի գլխավոր նվաճումը 100-օրյա պաշտոնավարման ընթացքումՌուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերների. ԼավրովՆրա հանցագործությունը պարզապես հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելն էր. Գենսերը՝ Ռուբեն Վարդանյանի մասինՊակիստանը ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծով4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունիՀայաստանն Օմանում դեսպանատուն է բացում. 51 մլն դրամ հատկացվեց ԱԳՆ-ինՆիկոլ Փաշինյանի սրտի դատավորն էիք, չե՞ք զղջում. Արտուշ Գաբրիելյանը չպատասխանեց հարցերինԳագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան․ «Ժողովուրդ»ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատող դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգման համար«Դու լավ տղա չես». Նոր Նորքի թաղապետը ծեծի ենթարկեց Արթուր ՉախոյանինՇոկային բաժանում. Գալուստյանը թողեց կնոջը 18 տարի անցՆեթանյահուի այցն Ադրբեջան կտևի 5 օրԿառավարությունը 2 ամսով երկարաձգեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրըՄեծ Բրիտանիան 2024 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել Եմենում ԱՄՆ-ի աջակցությամբԴու և կինդ հետո կտեսնեք. Աննա Հակոբյանը Եռաբլուրում սպառնացել է զոհվածի ծնողներին. մանրամասներ (տեսանյութ)Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր ՉախոյանինԱՄՆ-ն կհրաժարվի Ուկրաինայում պատերшզմի դադարեցման դիվանագիտական ​​ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի. ՊետդեպՄասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու իր վարած հանրային քննարկմանը․ Արթուր ՉախոյանԹբիլիսիի շուկաներից մեկում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարել, այրվել է մոտ 14,000 քմ տարածք Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հագուստի շուկանԵՄ ներգրավվածությունը կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում. Կայա ԿալասՀնդկաստանը պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարըԻնչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանում կրկին խոշոր պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներԱլիևն ամրապնդել է իշխանությունը՝ ենթադրելով, թե աշխարհի հայացքն ուղղված է Ուկրաինայի և Գազայի վրա. Ջարեդ ԳենսերՀայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty InternationalՀեռախոսային խարդախության նոր ձև է տարածվում. ինչպե՞ս խաբեության զոհ չդառնալՈւկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ ՄեդվեդևՆոր մանրամասներ բերման ենթարկված դատավորի գործիցԻմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա ՊողոսյանԽորհրդարանում մեր մանդատ պահե՞լն է իրենց խոչընդոտում հազարավոր մարդկանց փողոց դուրս բերել. Արթուր Խաչատրյան«Ինձ հաճախ ասում էին, որ ձիու եմ նմանվում». Ռեշետովայի անսպասելի խոստովանությունըԳլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնում են երեք գործոն«Ես ինձ սարսափելի էի պահում» Օլդմանի անկեղծ խոստովանությունը Դեմի Մուրի հետ կապվածԲնության արձագանքը եւ ԱԲ ձայնը. բույսերի նոր պաշտպանություն
Մամուլ

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին մարզեր կատարած այցերի ժամանակ դիմավորող Սարգիս Բաղինյանը

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է մարզեր այցելում։ «Ժողովուրդ» օրաթերթը այդ այցելությունների մեկնարկից դեռ օրեր առաջ դրանց իրական նպատակների մասին գրել էր. Փաշինյանն իր վարկանիշը բարձրացնելու համար է գնում մարզեր, իրեն մատուցում՝ իբրեւ հասարակ հասանելի ղեկավար՝ հեռանկարում 2026 թվականի ընտրությունների համար ձայներ հավաքելու հույսերով։

Իսկ ովքե՞ր են նրան ուղեկցում հանդիպումների ժամանակ. բացի տեղական ինքնակառավարման մարմիններից՝ Փաշինյանին մարզերում ողջունում են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, զինվորականներ եւ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց շարքերում թերեւս ստվերում կա եւս մեկը, ով Նիկոլ Փաշինյանի կողքին է գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ։ Խոսքը ստվերում մնացած, բայց ոչ ստվերային, «նախկինների» ժամանակներից ղեկավարների կողքին կանգնած Սարգիս Բաղինյանին է վերաբերում։

Իսկ ո՞վ է Սարգիս Բաղինյանը. Նա քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն է եղել։ Բաղինյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջին իշխանությունների օրոք՝ 2021 թվականին նա եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, ապա դադարեցրել է պաշտոնական պարտականությունները 2023 թվականի մարտին։ Բաղինյանը, սակայն, շարունակում է Փաշինյանի կողքին մնալ՝ որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը գործունեություն է ծավալում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում, այսինքն՝ Փաշինյանի այցերը դպրոցներ եւ մանկապարտեզներ Բաղինյանի հետ ուղիղ կապ ունեն, քանի որ, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ, ծրագրերը իրականացվում են այս հիմնադրամի աջակցությամբ։

Սարգիս Սուրիկի Բաղինյանի որդին՝ Սուրեն Սարգիսի Բաղինյանը, համաձայն հայտարարագրի՝ աշխատում է ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ։ Սակայն, հարկ է նշել, որ 2024 թվականի տարեսկզբին ՀՀ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են քննչական կոմիտեին։ Սարգիս Բաղինյանը հենց որդու գործոնով պամանավորված է այս տարի ներկայացրել 2023 թվականի՝ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր։

Այսպիսով՝ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրենը 2014 թվականին ժառանգությամբ ստացել է մեկ անվտոտնակ եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Բաղինյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 735 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 30 մլն դրամ, 75 հազար դոլար եւ 16 հազար եվրո։

Սարգիս Բաղինյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 726 հազար դրամ, որից 11 մլն 19 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իսկ 2 մլն 707 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից, քանի որ 2023 թվականի առաջին եռամսյակում նա դեռ նախարարի խորհրդական է եղել։

Բաղինյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 130 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։