Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մխչյան գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, ճանապարհ են փակել (տեսանյութ) Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ Խիտ մառախուղի պատճառով մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե նրա անձնական տվյալներն ինչպես են հայտնվել երրորդ անձանց մոտ Հայաստանը եւ Ադրբեջանն այնքան էլ չեն լսում ԱՄՆ եւ ԵՄ խաղաղ կարգավորման խորհուրդներին. Նարիշկին Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Քոչարյանի տարիներին ներգաղթի և իշխանության մանիպուլյացիաների մասին Սիրիայում տիրող իրավիճակը կվատթարացնի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները. ռուս պատգամավոր Կոչ ենք անում աշխարհի երկրներին միավորել ջանքերը խաղաղության կառուցման գործում. ՀԱՊԿ ԽՎ Դեկտեմբերի 10-ը Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրն է Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Չի բացառվում, որ 2025թ․ ամեն պահի արտահերթ ընտրություններ լինեն․ Վարդան Օսկանյան Երկրաշարժ Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք. Այն զգացվել է նաև Երևանում

Բերմուդյան կղզիներում առաջին կարգավորվող կրիպտոբորսան է հայտնվելԱՄՆ-ում ձերբակալվել է երկրի ամենամեծ առողջապահական ապահովագրական ընկերության՝ UnitedHealthcare-ի ղեկավարի սպանության կասկածյալըՄխչյան գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, ճանապարհ են փակել (տեսանյութ)Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է ոստիկանության պետի պաշտոնումԹրամփը Կանադան անվանել է «նահանգ», վարչապետ Թրյուդոյին՝ «նահանգապետ»Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ․ նոր մանրամասներՏրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահՄեսսին նշել է այն խաղացողին, ով ամենաշատն է զայրացրել իրեն իր կարիերայի ընթացքումԲելառուսը միջուկային զենք ունի․ ԼուկաշենկոՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է Ադրբեջանի ապատեղեկությունըՆեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերովԽիտ մառախուղի պատճառով մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ումՀովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե նրա անձնական տվյալներն ինչպես են հայտնվել երրորդ անձանց մոտՏնային կալանքի մեջ գտնվող անձը հաճախ ավելի անազատ է, քան բանտում գտնվողը, Արմեն Աշոտյանի օրինակը բոլորին է հայտնի. փաստաբանԲրազիլիայի նախագահը գանգուղեղային վիրահատություն է տարելՍիրիահայերի` Հայաստան ներգաղթելու կազմակերպման հարցն օրակարգային պետք է դառնա․ Արմեն Այվազյան1991 թվականի այս օրը Արցախում «այո» ասացին անկախության գաղափարին. Տիգրան ԱբրահամյանՀայաստանը եւ Ադրբեջանն այնքան էլ չեն լսում ԱՄՆ եւ ԵՄ խաղաղ կարգավորման խորհուրդներին. ՆարիշկինԵրկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Քոչարյանի տարիներին ներգաղթի և իշխանության մանիպուլյացիաների մասինԼարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհըԲաքուն նոր պայման է առաջադրել. խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի ՍահմանադրությունըՆերխուժել են Աղազարյանի անկողին․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լռում էԻսրայելական տանկերը գտնվում են Դամասկոսից 20 կիլոմետր հեռավորության վրաԲանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվինՍյունիքի հարցում Իրանը օգնության չի գա, եթե գա էլ, Փաշինյանը չի թողնի. Հրանտ ԲագրատյանՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են90 մլն դրամ` Երևանը հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համարՍիրիայում տիրող իրավիճակը կվատթարացնի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները. ռուս պատգամավորԾանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն էԵրկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակումԿոչ ենք անում աշխարհի երկրներին միավորել ջանքերը խաղաղության կառուցման գործում. ՀԱՊԿ ԽՎՍիրիական բանակը հայտնվել է բարոյական կոլապսի մեջ. վարչապետՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԴատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակովՉեմ կարող մեկնաբանել. Եղիշե Կիրակոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասինՀարավային Կովկասն ուշի-ուշով է հետևում Մերձավոր Արևելքի իրադարձություններին. ՄարկեդոնովԻնչո՞վ են զբաղված ԵՄ դիտորդները ՋերմուկումԱղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում«Հաղթանակ» տոնող երկրները դեռ չեն հասկանում, թե ինչ լրջագույն խնդրի առաջ են կանգնելու․ Գրիգոր Բալասանյան  Վրաստանի ՆԳՆ-ից ուղիղ 5 օր պահանջվեց արմատական ​​ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար։ ԿոբախիձեԱշտարակի աղմուկ հանած մշակույթի տան տնօրենը մարզպետի կինն էՓաշինյանական տնտեսություն. հարված փոքր ու միջին բիզնեսին, ճնշումներ գործարարների նկատմամբ, արտաքին պարտքի շարունակական մեծացումՄինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը. ՆԳՆՍիրիայի բանակում զգալի հայեր կան, չգիտենք՝ ինչ կլինի նրանց հետ՝ գերի կվերցնեն, ինչ կանեն. ԲագրատյանԹրամփը պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք, մեզ համար դա շատ վատ էԴեկտեմբերի 10-ը Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրն էԲարձրացրել ենք հարց գերիների վերադարձի ապահովման պահանջով, բայց մերժվել է. Եղիշե ԿիրակոսյանԱղազարյանին առնչվող հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեԱդրբեջանը նոր ուժով է «վերադարձել» իր պահանջներինՍերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հանձնաժողովի անդամ
Մամուլ

Ինչպե՞ս է դրսևորվում Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում այնպիսի հանրային մոտեցում է ձևավորվել, որ Արևմուտքն է Հայաստանի գլխավոր աջակիցը տարածաշրջանում, և արևմտյան երկրները թույլ չեն տա, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացնի Հայաստանի նկատմամբ, մանավանդ որ խոսվում է, թե կլիմայական համաժողովից հետո՝ նոյեմբերին, Բաքուն նախապատրաստվում է հերթական ագրեսիան ձեռնարկել։ Այսպիսի մոտեցման ձևավորմանը նպաստում են նաև Բաքվից ու Անկարայից հնչող այնպիսի հայտարարությունները, թե Հայաստանը աջակցություն է վայելում որոշ արևմտյան երկրների կողմից, որոնք, իբր թե, փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե իսկապես Արևմուտքը կգնա՞ Բաքվի ախորժակը զսպելու ուղղությամբ, կարելի է գտնել անցած մի քանի տարվա ու դեռևս թարմ իրադարձությունները դիտարկելու արդյունքում։

Այս հարցում հատկապես կարևոր է դիտարկել Արևմուտքի առաջատար ուժի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը որպես գերտերություն։ 2020 թվականին Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծեց, որի ժամանակ էլ ԱՄՆից հայտարարություններ հնչեցին, թե կոչ են անում հրադադար հաստատել, բայց ամերիկյան կողմից այդպես էլ անհրաժեշտ միջամտություն տեղի չունեցավ ռազմական գործողությունները կանգնեցնելու ուղղությամբ։ Փոխարենն ուշացումով, երբ արդեն հայկական կողմի վիճակը բավական բարդ էր, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը։ Իսկ ահա 2021 թվականին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ արեց զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի հետ սահմանից, բայց այդ կոչին որևէ կոնկրետ քայլ չհետևեց։ Ու այդպես էլ ՀՀ ինքնիշխան տարածքները մնում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Արդյո՞ք Վաշինգտոնն ի վիճակի չէր Ադրբեջանի վրա ազդել։ Եթե նայում ենք ԱՄՆ ունեցած համաշխարհային ազդեցությանը, ապա Բաքվի վրա ճնշում գործադրելը կարող էր ընդամենը ժամերի հարց լինել։

Մի քանի պատժամիջոցների մասին հայտարարությունը բավական էր, որ Ալիևը խելոքանար։ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զսպող քայլեր չձեռնարկվեցին նաև այն ժամանակ, երբ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման էր ենթարկվում։ Մի քանի կոնգրեսականներ ուղերձներ էին հղում իրենց իշխանություններին, սակայն սայլն այդպես էլ տեղից չէր շարժվում։ Իսկ ահա անցած տարվա սեպտեմբերին Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը սենատորներին հավաստիացնում էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, սակայն օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա ու բռնի տեղահանության ենթարկեց արցախահայությանը։

Արցախում ցեղասպանական գործողությունների իրականացումից հետո Բայդենի վարչակազմը Հայաստան ուղարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին, այն էլ՝ այնպիսի առաքելությամբ, որ արցախցիներին որոշակի հումանիտար օգնություն տրամադրվի։ Իհարկե, բացարձակ անընդունելի է թերագնահատել մարդասիրական աջակցության կարևորությունը, սակայն արդյո՞ք միայն արցախցիներին տրամադրվող այդ օգնությունը հարցի լուծում էր, երբ մարդիկ ամիսներ շարունակ շրջափակման զրկանքները կրելուց հետո հիմա էլ զրկվում են իրենց տուն ու տեղից ու ընդհանրապես հայրենիքից։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն օրերս կրկին Հայաստան էր այցելել, այս անգամ՝ Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը նպաստելու հարցով։ Ու Արցախի հայաթափման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց, թե Պետքարտուղարությունում ուսումնասիրում են տեղի ունեցած իրադարձությունները։

Բայց հարցն այն է, որ Արցախում տեղի ունեցած հանցագործությունները փաստագրված են ու տեղի են ունեցել ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, ու ամեն ինչ այնքան պարզ է, որ տևական ուսումնասիրության կարիք անգամ չկա։ Այլ հարց է, որ Վաշինգտոնում չեն ցանկանում իրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ համապատասխան հետևանքներով։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ասել էր, որ իմաստ չունի գնալ Շուշի, սակայն երկու օր անց նա ոչ միայն այցելեց այդ քաղաք, այլև բառ անգամ չարտաբերեց էթնիկ զտումների, արցախահայության բռնի տեղահանության ու Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Սակայն ամենազարմանալին այն է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ հեռախոսազրույց է ունենում Ալիևի հետ ու հորդորում նրան գերիներին ազատ արձակել, սակայն այդ հորդորներից հետո գերիներին ազատ արձակելու մասով որևէ տեղաշարժ չի արձանագրվում։

Դրան զուգահեռ ամերիկյան պաշտոնյաները նշում են, թե աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն բանակցությունները կողմերի միջև տեղի են ունենում գլխավորապես առանց միջնորդների, ինչի արդյունքում էլ Ադրբեջանը ճնշում է գործադրում հայկական կողմի վրա և հող նախապատրաստում նոր հարձակման համար։ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին մասնավորաբար կարող էր դրսևորվել այնպես, որ Վաշինգտոնը միջնորդի, ինչու չէ՝ նաև երաշխավորի դեր ստանձներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հաշտության պայմանագրի կնքման համատեքստում։ Այլապես ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու մասին հայտարարությունները վերածվում են դատարկ խոսքերի։ Եվ ուշագրավ է նաև, որ ամերիկյան բազմաթիվ վերլուծաբաններ ու փորձագետներ քննադատում են Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որով կանաչ լույս է վառվում բռնապետական Ալիևի վարչակազմի առաջ, որը թքած ունի ժողովրդավարության վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում