Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին
![Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին](/rs.php?image=//disc/15-05-24/1cde10482e8e218b4f94a7813faca377.jpg&w=780)
Մոսկվայի Բասմանի դատարանը քննչական մեկուսարան է ուղարկել Լյովա Մարտիրոսյանին, որը ենթադրաբար կաշառք է տվել քրեական գործով անցնող ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովին։
Ըստ ТАСС-ի՝ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կուզնեցովն անձամբ ճանաչել է Մարտիրոսյանին, երբ նա ծառայում էր ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի 8-րդ վարչությունում:
«Մոսկվա քաղաքի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմինների միջնորդությունը. Լյովա Ալբերտի Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս 28 օր ժամկետով, այն է՝ մինչև 2024 թվականի հուլիսի 12-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ քննիչների՝ Մարտիրոսյանը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):