ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն
![](/timthumb.php?src=/disc/15-05-24/891b48be2a7aed3042098295ac1a36b1.jpg&w=708)
ՊՆ- հաղորդագրություն է տարածել․
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը:
ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին»: