Մեքսիկայում հայտնաբերվել է հրաբխային ապարից կերտված արձան, որը ծեսերում օգտագործել են հին մայաները
![](/timthumb.php?src=/disc/15-05-24/7a8b2e4d44801e1031b7f6b2d77fe9c6.jpg&w=708)
Ըստ Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի՝ օգոստոսին Պացկուարոյի շուկայի կառուցման ժամանակ հնագետները հայտնաբերել են մեջքի վրա պառկած և քար գրկած տղամարդու հսկայական քանդակ: Հետազոտողները նշել են, որ հետդասական ժամանակաշրջանում՝ 1350-1521 թվականներին ավգիտ անդեզիտից՝ ծակոտկեն հրաբխային սև ապարից մայաների փորագրած քանդակն ունի 440 ֆունտ քաշ, մոտ 3 ոտնաչափ երկարություն և 2,5 ոտնաչափ բարձրություն:
Արձանը հետազոտողների մոտ է հասցվել, երբ այն հայտնաբերվել է ապամոնտաժված վիճակում, և պահպանման կոնսերվացիայի և մաքրման միջոցով հաջողվել է քանդակը վերականգնել է իր սկզբնական ձևով և գույնով:
Պառկած տղամարդու կերպարը դասական է chac-mool-ի՝ նախաիսպանական ժամանակներում օգտագործված ծիսական սեղան համար: Հնագետները կարծում են, որ այն օգտագործվել է զոհաբերության և նվիրաբերության արարողությունների ժամանակ։