Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Այս թեմայով
- Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
- Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
- «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին
- Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովի նիստի մեկնարկին, քվեարկություններից առաջ վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով անդրադարձավ ոստիկանական ուժերի կողմից լուսադեմին Կիրանցում ճանապարհի բացմանը և կիրանցիների բերման ենթարկելու։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցիների իր սիրելի քույրերին և եղբայրներին և լուսադեմին այդ սերը արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ։ Կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։
Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է կոնկրետ հետևանքներ, ներկայումս մեր ներկայացուցչական խմբերն աշխատում են այստեղ»,- ասաց պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: