«Երկրաշարժի էֆեկտ». Թուրքիայում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայում հզոր պայթյուն Է տեղի ունեցել Դերինջե նավահանգստում, որը գտնվում է Ստամբուլից մոտ 100 կմ արևելք: Այս մասին հայտնում է A-haber հեռուստաալիքը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպի հետևանքով կան տուժածներ, նրանք առնվազն 4-ն են: Դեռ պարզ չէ՝ կան զոհեր, թե ոչ։ Հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Մարմարա ծովի նավահանգստում գտնվող պահեստում: CNN Turk-ն իր հերթին ճշտում է, որ միջադեպը տեղի է ունեցել վերելակում՝ հացահատիկով բեռնված նավի բեռնման պահին։ Դեպքի հանգամանքները պարզվում են, դեպքի վայր են մեկնել բազմաթիվ հրշեջներ և փրկարարներ:
«Դա շատ ուժեղ պայթյուն էր։ Այն իսկապես երկրաշարժի էֆեկտ է ստեղծել», - ասում են ականատեսները։