Հարավային Կովկասում կարգավորման գործընթացն արագացել է. Թուրքիայի ԱԳ նախարար
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում նորմալացման գործընթացն արագացել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում «Դեսպանների 14-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ իր ելույթում։
«Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռաբար զարգանա»,- ասել է նա։