Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել։ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մուղլայի մարզի մոտակայքում։
Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Գործակալության հաղորդած տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաթչայի շրջանից 225 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6,94 կմ խորության վրա։