Ադրբեջանում ձերբակալվել է բժիշկը, որը զորակոչիկներին օգնել է խուսափել ծառայությունից
Ադրբեջանում ձերբակալվել է բժիշկը, որը զորակոչիկներին օգնել է խուսափել ծառայությունից։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գլխավոր դատախազին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից արյունաբանության եւ փոխներարկաբանության ազգային կենտրոնում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է քրեական գործ: Քննության վարկածով ՝ Սուլեյման Գուբադլին նշված հաստատությունում 2022-2023 թվականներին աշխատելու ընթացքում դրամական միջոցներ է ստացել այն անձանցից, որոնք դիմել են իրեն ՝ առանց օրինական հիմքերի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, փոխել է նրանցից վերցված արյան նմուշները լաբորատոր հետազոտության համար, զորահավաքի եւ զորակոչի պետական ծառայության ենթակա հիմնարկներին ներկայացրել կեղծ արդյունքներ այն մասին, որ այդ անձինք թալասեմիայի կրողներ են, դրանով իսկ կազմակերպել է զինվորական ծառայությունից խուսափելը։ Սուլեյման Գուբադլին ներգրավվել է որպես մեղադրյալ։