Կաչինսկին կողմ է ԵՄ ու Ռուսաստանի միջեւ միջուկային հավասարությանը
Frankfurter Allgemeine Zeitung -ին տված հարցազրույցում Լեհաստանի իշխող «Իրավունք ու արդարադատություն» կուսակցություն առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին կողմ է արտահայտվել ԵՄ ու Ռուսաստանի միջեւ միջուկային հավասարությունը։
Արեւելքի ու Արեւմուտքի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին պետք է պատրաստ լինել «հսկայական ծախսերի» աճող միջուկային պոտենցիալի կապակցությամբ։ Բացի դրանից, ազգային-կոնսերվատիվ կուսակցության առաջնորդը կողմ է ԵՄ ֆունդամենտալ բարեփոխմանը։ Միայն այդ ձեւով ԵՄ-ն կկարողանա գոյատեւել, վստահ է լեհ քաղաքական գործիչը։ ԵՄ-ն հաջողակ էր, մինչեւ երկու լուրջ սխալները՝ Լիսաբոնյան պայմանագիրը ու միգրացիոն քաղաքականությունը, ասում է Կաչինսկին։
FAZ–ին տված հարցազրույցում Կաչինսկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Վարշավա նրա այցի նախօրեին, անվանել է «Եվրոպայի թիվ մեկ» քաղաքական գործիչ։ Եվ դա, շեշտում է նա, «անառողջ իրավիճակ է»։ Նրա կարծիքով պետք է մի շարք պայմանագրեր փոխել։ «Պետք է ուժեղացնել ազգային պետությունները ու կրճատել ԵՄ լիազորությունների ծավալը։ Բացի դրանից մենք պետք է պաշտպանվենք մոնոցենտրիզմից։ Գերմանիան շահում է դրանից, մյուսները ՝ոչ»։
Անդրադառնալով միգրացիոն ճգնաժամին, Կաչինսկին նկատել է, որ բանականությունը խոսում է փախստականներին օգնելու օգտին՝ բայց միայն հենց նրանց հայրենիքում։ Փախստականների զանգվածային ընդունելությունը նմանվում է «քրիստոնեական արժեքների վրա հիմնված քաղաքակրթության ոչնչացմանը»։
Պարբերականի հետ զրույցի ժամանակ Յարոսլավ Կաչինսկին քննադատել է կանցլերի պաշտոնի համար ՍԴԿ-ի թեկնածու Մարտին Շուլցին, այդ թվում Ռուսաստանի հասցեին «նրա համակրանքի» կապակցությամբ։ Ընդ որում Լեհաստանում շատերն աջակցում են կանցլեր Մերկելի դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ։ «Մերկելը աջակցում է հակառուսական պատժամիջոցները։ Լավ է նաեւ այն, որ Գերմանիան նաեւ իր զինվորականներին է ուղարկում ՆԱՏՕ-ի արեւելյան սահմաններ»,- նշում է լեհ քաղաքական գործիչը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)