Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դաշինքը որոշում է կայացրել վերցնել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։ Կարապետյանն ասել է, որ իրենք փորձելու են համադրել փողոցային պայքարն ու օրենսդիրում իրենց մանդատները, որպեսզի հասնեն փոփոխությունների։ Կարապետյանը նաև հայտնել էր, որ իրենք մասնակցելու են նաև Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին տարբեր համայնքներում։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրություններից հետո Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ հաղորդագրություններ է տարածել՝ հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին վկայող բազմաթիվ ձայնագրություններ է հրապարակել։
Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մանդատները վերցնելու է, որպեսզի դրանք օգտագործելով՝ փորձեն խուսափել արդարադատությունից։ Ռուբինյանը հայտարարել է, որ նրանց մոտ դա չի ստացվելու։
«Ինչպես և սպասվում էր, կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են պատգամավորական մանդատները և գալու են Ազգային ժողով։ Դա նրանց չի փրկելու; Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները և պարզապես տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են մինչև վերջին մարդը։ Իսկ բոլոր նրանք, որոնք այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում Ազգային ժողովում և քաղաքականապես ոչնչացնելու ենք՝ կրկին մինչև վերջին մարդը»,- ասել է Ռուբինյանը։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, կստանա մեծամասնություն և կձևավորի կառավարություն։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը կունենա 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...