Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներում Ազատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ Մարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ «Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը» Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը Միջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել է Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը Կասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցովԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԻրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYTՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամասՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունըԱնվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունըԲելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվելՎարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիԵվրոպայի ամենաշոգ ամառը«Նոան» պարտվեց «Սիոնին»Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Հայաստան

Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվում է իրականացնել 19 միջոցառում՝ լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավման, կենսաբազմազանության պահպանության, կեղտաջրերի մաքրման, ռեկրեացիայի զարգացման և «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով։

Որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջներից և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման տարեկան ու համալիր ծրագրերով սահմանված նպատակներից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն՝ որպես տարածաշրջանային քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուր։ Այն նաև կարևոր դեր ունի Հայաստանի ջրային հաշվեկշռում և կլիմայական համակարգում։

«Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Նրա պահպանությունը բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր է»,-նշված է հիմնավորման մեջ։

Ծրագրով նախատեսված միջոցառումները հիմնված են մի քանի հիմնական սկզբունքների վրա՝ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը, լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը, էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացումը, կենսաբազմազանության պահպանության գերակայությունը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը։

2027 թվականի տարեկան ծրագրի շրջանակում առանձնացվել են միջոցառումներ, որոնք ուղղված են Սևանա լճի որակական և քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։ Ակնկալվում է լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանում, կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կենցաղային և շինարարական թափոնների կառավարման կատարելագործում։

Ծրագրում ներառված է նաև Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրման միջոցառում։ Դրա շրջանակում նախատեսվում է գյուղական առափնյա համայնքներում ժամանակակից մաքրման կայանների տեղադրում։ Նշված աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակում։

Նախագծով նախատեսվում է նաև սահմանել Սևանա լճի էկոլոգիական կայունությունը չխախտող և լճի ջրային դրական հաշվեկշիռն ապահովող ջրթողումների ու անվերադարձ ջրառումների պլանները, ինչպես նաև Սևանա լճից ջրթողումների և ջրառումների տարեկան առավելագույն չափաքանակը՝ ամսական կտրվածքով։

Հիմնավորման համաձայն՝ ոռոգման նպատակով ջրառի պլաններն ու ընթացիկ գրաֆիկները, ջրառի և ջրբացթողումների ամսական առավելագույն չափաքանակները, ինչպես նաև ջրօգտագործման հայտերը յուրաքանչյուր տարի ձևավորվում են ջրօգտագործողների ներկայացրած հայտերի հիման վրա և պայմանավորված են եղանակային պայմաններով ու ոռոգման համակարգերի շահագործման խնդիրներով։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Սևանա լճի էկոհամակարգի պահպանության, վերականգնման և կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը, լճի և դրա ջրհավաք ավազանի կենսաբազմազանության պահպանությունը, ափամերձ ջրածածկ տարածքների, կենցաղային և շինարարական թափոնների կառավարման բարելավումը, ռեկրեացիայի կայուն զարգացումը և «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործումը։

Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա էական ազդեցություն չի ունենա։

Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի հուլիսի 25-ը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1255238