Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ՆԳՆ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ համայնքի 64-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց։ 64-ամյա տղամարդը օգոստոսի 20-ին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 64-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են ինքնաձիգ, «Ֆ-1» տեսակի 2 նռնակ, նռնակի պայթուցիչներ, 2 ատրճանակ, 2 սվին-դանակ, տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, թմրամիջոցի նմանվող զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 20 գրամ քաշով, իսկ բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի բույսի 57 թուփ։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT