Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինա Նրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենք Ձեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եք Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցում Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը

ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը
Հայաստան

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ դա բացառապես ներհայաստանյան օրակարգ է և հերքելով ընդդիմադիր որոշ շրջանակների պնդումները, թե Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը պարտադրվում է Ադրբեջանի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը, որը մինչ այդ համաձայնեցրել էին։ Ադրբեջանը, սակայն, հայտարարել է, որ խաղաղության համաձայանգիրը կստորագրի այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե «Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ»՝ նկատի ունենալով Սահմանադրության նախաբանում հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Հայկական կողմը իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում։ Նման արձանագրում արել է նաև Հայաստանի Սահմանադրական դատարանը։ 

Փաշինյանն Ազգայնին ժողովում ունեցած ելույթում շեշտել է, որ նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտ է առաջին հերթին դատական համակարգում բարեփոխումների իրականացման համար, քանի որ գործող դատական համակարգը օրգանական կապ չունի իշխանության հիմնական աղբյուրի՝ ժողովրդի հետ, իսկ այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն նոր Սահմանադրություն ընդունելու ճանապարհով։

«Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։ Սրա պատճառը ոչ միայն այն է, որ դատական համակարգում լայնորեն գործում են նախկին վերնախավերի ընտանեկան կապերը, այստեղ մենք  ունենք նաև ինստիտուցիոնալ խնդիր։ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է և չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի հետ։ Հայաստանում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ, ըստ էության, նրա հետ ոչ մի կապ չունեն։ Հարցեր է հարուցում, մասնավորապես, դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում՝ իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը։ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից, և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։

Այս տարօրինակ կառուցակարգը մինչև օրս գործում է մի պարզ պատճառով, այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո, և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մեկ ճանապարհ կա՝ նոր Սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում կոռումպացված շրջանակների՝ արդարությունից և արդարադատությունից խուսափելու հնարավորություններն էականորեն կկրճատվեն։

Նրա գնահատմամբ՝ սա է պատճառը, որ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես ադրբեջանական օրակարգը ներկայացնելու համար։

«Նախ պետք է արձանագրեմ, որ նոր Սահմանադրության օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը և հայտարարել դրա մասին, այլև հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրավունք ունի ի վերջո  իր լեգիտիմ և ազատ կամարտահայտմամբ ընդունված Սահմանադրությունն ունենալ և ազատ կամարտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ և ապրելու կանոններ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է՝ մյուս կողմից հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում և նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման, ինչը հանրահայտ փաստ է.

«Բայց եթե սա նշանակում է, որ նոր Սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք հետ գնանք և նայենք Երրորդ Հանրապետության պատմությանը։ Այդ նույն տրամաբանությամբ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման։ Այսինքն՝ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել։ Եվ ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, այն է՝ գործող երկու ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական կամ առաջնորդները, ներկայացուցիչները կամ պաշտպանները, այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչո՞ւ են բանակցել, բա ինչո՞ւ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով, միթե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը, մանավանդ, որ նրանց մի մասը ծնվել և մեծացել են Ադրբեջանում։ Այս բնորոշումնեն անում եմ ցույց տալու համար, թե մեր մի խումբ ընդդիմադիրների տրամաբանությունը ինչ անհեթեթ հետևությունների կարող է հանգեցնել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նա հստակեցրել է, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակեն առաջիկա ամիսների ընթացքում.

«Ինչպես արդեն ասել եմ, 1990  թվականի Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով՝ մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։  Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հնռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող, առավելևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, և խաղաղության օրակարգն այժմ այլևս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը Կառավարության համար առաջնային օրակարգ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։