Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը, հաղորդում է Moldpres գործակալությունը։
Այցի ընթացքում Սանդուն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կպարգևատրի Հանրապետության շքանշանով՝ ի նշան երախտագիտության ուկրաինացի ժողովրդի քաջության և Եվրոպայում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում նրանց ներդրման համար։
Մայա Սանդուն ընդգծել է, որ Կիևում է՝ ուկրաինացի ժողովրդի կողքին կանգնելու համար։ «Այսօր Ուկրաինան նշում է անկախության 35-ամյակը: Երեք օրից Մոլդովայի Հանրապետությունը կնշի իր տարեդարձը: Ես Կիևում եմ՝ ուկրաինացի ժողովրդի կողքին լինելու համար: Չորսուկես տարի ուկրաինացիները պաշտպանում են իրենց երկիրը և իրենց քաջության շնորհիվ պաշտպանում են խաղաղությունն ամբողջ մայրցամաքում: Մոլդովան խաղաղության մեջ է ապրում նաև այս քաջության շնորհիվ», - ասել է նախագահը։
Սանդուն նշել է, որ նախագահ Զելենսկուն Հանրապետության շքանշանով պարգևատրելը նրա՝ եվրոպական մայրցամաքում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում ներդրման ճանաչման նշան է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը