ԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախություն
Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության ռազմավարական օրակարգը իրացվում է տեսանելի տեմպերով։ Այս արձանագրումը Հայաստանի վարչապետինն է։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հիշեցրել է, որ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին։ Վարչապետը հայտարարել է՝ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, և մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը հասնելու 2029 թվականի ընթացքում։
Տնտեսական դիվերսիֆիկացված հարաբերությունները կառավարության առաջնահերթություններից են։ Դրանք օգնում են մեղմելու գլոբալ ճգնաժամերի բացասական ազդեցությունները՝ խորհրդարանական ամբիոնից հայտարարում է Հայաստանի վարչապետը․
«Մեկ շուկայից կախվածությունը սպառնալիք է, 2024–2026 թթ․ նավթամթերք է ներկրվել 20 տարբեր երկրներից։ Սա իրական դիվերսիֆիկացիա է»։
Արտահանման սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կանոններին՝ ևս մեկ անգամ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը․
«Դա, ըստ էության, ճգնաժամ է ԵԱՏՄ–ի համար, որի շուրջ քննարկումները սկսել ենք կազմակերպության ներսում։ Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը․կիսում ենք ՀՀ–ում հնարավոր կարճ ժամկետում ԵՄ անդամագրվելու հանրաքվե անելու դիրքորոշումը։ Սա մենք բարեկամական ժեստ ենք ընկալում, բարձր ենք գնահատում։ Վստահ եմ, որ ՀՀ–ում նման հանրաքվե անպայման տեղի կունենա»։
Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում՝ այդ տրանսֆորմացիան, ըստ Նիկոլ Փաշինյանի, ոչ թե որևէ մեկի քմահաճույքն է, այլ մեծ հաշվով՝ բնական գործընթաց։ Մի բան է Հայաստան–Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում, և բոլորովին այլ բան՝ այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա և հեռանկարը դրական է, ասում է վարչապետը։
Հայաստանի՝ ԵՄ շուկային հասանելիության առաջին քայլերն են արվում՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը։ Սրա արդյունքը տեսնելու և հասկանաու համար ժամանակ է պետք՝ ասում է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը հարց է բարձրացնում․արտահանողները սահմանին ստուգում են անցնում, բայց և խնդիրների են բախվում․
«Եթե կա նման լաբորատորիա, խնդրում եմ հստակ նշել, եթե չկա՝ ինչու չի ստեղծվել ապրանքի համապատասխանությունը ստուգող լաբորատորիա»։
Կառավարության ղեկավարն արձագանքում է՝ ունիվերսալ լաբորատորիա չկա, ապրանքախմբերն ունեն իրենց լաբորատորիաները։ Վերջին տարիներին էական նեդրումներ են արվել դրանց կարողությունների զարգացման համար․
«Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն։ Սխալ չլսեցիք՝ էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն, և սա առավել քան իրատեսական է՝ պայմանավորված վերականգնվող, մասնավորապես արևային էներգետիկայի զարգացմամբ»:
Առաջիկա մեկ տարում Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի, թե ում հետ և ինչ ատոմային կայան է կառուցելու։ 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է․
«Ի դեպ, ատոմակայանի փակումը՝ որպես դե յուրե պարտավորություն, Հայաստանը ստանձնել է դեռևս 2017 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Քննարկվում է նաև գործող ՀԱԷԿ շահագործման ժամկետը 2036-ից հետո ևս մեկ անգամ երկարաձգելու հնարավորությունը։ Զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո ևս մեկ անգամ երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը»։
Սա, իհարկե, լուրջ խնդիր է, որը պետք է քննարկեն մասնագետների հետ՝ վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը