ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը կարող է դիտարկել և օպերատորների հետ համապատասխան պայմանագրերը կնքել հենց Արտաքին հետախուզության ծառայությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման մեջ, որով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը։
Գործող կարգավորումներով պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր է կնքում Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Բացառություն են Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված շենքերը, որոնց մասով համապատասխան հնարավորությունը դիտարկում և պայմանագրեր են կնքում այդ մարմինները։
Նախագծով առաջարկվում է նույն տրամաբանությամբ առանձնահատուկ կարգավորում նախատեսել նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար։
Հիմնավորման համաձայն՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արտաքին հետախուզության ծառայության գործունեության անվտանգային ստանդարտներով, այդ թվում՝ կապի և տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության, ծառայության սեփական անվտանգության և բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։
Նախագծի ընդունման դեպքում ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը կդիտարկի և օպերատորների հետ պայմանագիրը կկնքի Արտաքին հետախուզության ծառայությունը։
Բացի այդ, ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերից և շինություններից մինչև 500 մետր հեռավորության վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքներին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տրամադրելուց առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է ստանա նաև Արտաքին հետախուզության ծառայության համաձայնությունը։
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Հանրային քննարկումը կտևի մինչև 2026 թվականի հուլիսի 24-ը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում